ԲՀԿ-ԱԿԱՆ ՇՇԻ ՄԵԼՈՆ ՎԱՅՐ Է ԴՆՈՒՄ ՄԱՆԴԱՏԸ
Արխիվ 12-16ԲՀԿ-ԱԿԱՆ ՇՇԻ ՄԵԼՈՆ ՎԱՅՐ Է ԴՆՈՒՄ ՄԱՆԴԱՏԸ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԵԼԻՔ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ մանդատը վայր դնելու դիմում է ստացել: Այս մասին տեղեկացնում է ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք, որ Մելիք Մանուկյանը (Շշի Մելոն) 2003-2007թթ. Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 45 ընտրատարածքից: Մինչեւ 2006 թվականի մայիսի 22-ը եղել է «Օրինաց երկիր» խմբակցության անդամ, այնուհետեւ` խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել: 2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 27 ընտրատարածքից: 2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 26 ընտրատարածքից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

