ԱԱԾ ՊԵՏԻ ՆԱԽԿԻՆ ՏԵՂԱԿԱԼԸ ՍՐԲԱԳՐՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԱԱԾ ՊԵՏԻ ՆԱԽԿԻՆ ՏԵՂԱԿԱԼԸ ՍՐԲԱԳՐՈՒՄ Է  ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ իր հարցազրույցով  կարծես թե վերջնականապես ապացուցեց, որ  ԲՀԿ-ի կնքահայրն է ու  ՀՀԿ-ԲՀԿ այս գործընթացների ակտիվ դերակատարը: Հաշվի առնելով  մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը`բնականաբար, շատերը պատրաստ են համագործակցել անգամ  Ռ. Քոչարյանի հետ` մոռանալով նրա անվան հետ կապվող տարբեր սպանություններն ու աղմակահարույց պատմությունները: Դրանցից մեկն էլ ԱԱԾ պետի նախկին տեղակալ  Գուրգեն Եղիազարյանն է, ով  այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նախկին  նախագահ  Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին անդրադառնալով, այն համարեց կոնստրուկտիվ:

Հարցին` ինչպես կարելի է  ոնստրուկտիվ համարել եւ համամիտ լինել Ռ. Քոչարյանի հայտարարությանը, եթե նա մարտի մեկի  քաղաքական պատասխանատուն է, ՍԴՀԿ-ի նախկին անդամն այսպես արձագանքեց. «Հիմա ինչ եք սպասում: Ես մարդը դեմ  է խոսում, ես նրան փնովե՞մ: Ի վերջո, մարտի 1-ի պատասխանատուն մենք դեռ չենք որոշել ով է՝ այսօրվա գործող իշխանությո՞նն է, թե՞ երեկվա գնացողը»:

Ի դեպ բոլորովին հակառակ կարծիքի էր Գուրգեն Եղիազարյանը մեկ տարի առաջ` օգոստոսի 29-ի հարցազրույցում: «Ես Քոչարյանի հետ համաձայն կլինեի եւ կստորագրեի ցանկացած բառի տակ, եթե չլիներ Մարտի 1-ի ողբերգությունը, որի ուղիղ մասնակիցն է նա, եթե ոչ` ղեկավարը: Եթե Քոչարյանը որոշի իր թեկնածությունն առաջադրել գալիք նախագահական ընտրություներում, ես նրան ձայն չեմ տա»:

ԱԱԾ նախկին պետ վստահորեն նշեց, որ այս գործընթացների ետեւում չի տեսնում Ռ. Քոչարյանին, այն դեպքում, երբ երեկ Քոչարյանը, ում  «Ժառանգության» նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը  բնութագրեց որպես Դոն, հստակ  ցույց տվեց, որ պաշտպանում  է ԲՀԿ-ին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում