ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. «ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴ Է...»

Արխիվ 12-16

ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. «ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴ Է...»

 

ԱԱԾ պետի նախկին տեղակալ, ՍԴՀԿ-ի նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանն այսօր  լրագրողների հետ զրույցում անդրադարձավ   ԲՀԿ-ին անդամագրվելուն: Ինչպես եւ սպասելի էր, նախկին պաշտոնյան  Գագիկ Ծառուկյանի գովքն արեց`ասելով. «Ես ինչու եմ գնահատում Գագիկ Ծառուկյանին: Այս մարդն ամեն ինչ ունի կյանքում, հարուստ մարդ է ինքը եւ իմանալով`ում հետ գործ ունի, այդ ամեն ինչը մի կողմ դրած՝ եկել կանգնել է ժողովրդի կողքին: Հիմա որոշում են, թե ոնց պախարակեն, ոնց հերն անիծեն Գագիկ Ծառուկյանի, որովհետեւ համարձակվել է դեմ գնալ»:

 

Իսկ ահա ԲՀԿ-ից առնետավազքի մասին  Գուրգեն Եղիազարյանն այսպես արձագանքեց.«Սա կրիզիս է, որի միջից ԲՀԿ-ն ավելի ու ավելի կայտառ, հզոր դուրս կգա՝ ճնշումներից հետո: Կազատվեն կասկածողներից եւ կմնան նրանք, ովքեր իրապես կուսակցական են»:

Ինչ վերաբերում  է  ԲՀԿ շարքերը անդամագրվելուն, ՍԴՀԿ-ի նախկին անդամը հստակեցրեց, որ ինքը  դիմում չի գրել եւ չի մտել կուսակցություն. «Միայն ֆեյսբուքում եմ գրել եւ դրանով արտահայտել եմ իմ «ոչ»-ը Սերժ Սարգսյանի ելույթին»:

Ի դեպ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին  Գուրգեն Եղիազարյանը հրավիրում է բանավիճելու համաշխարհային գրականության ու հայոց պատմության մասին:

Հ.Գ. Գուրգեն Եղիազարյանի`  ԲՀԿ-ամետ դիրքորոշում որդեգրելը ամենեւին էլ չպետք է զարմացնի, քանի որ ինչպես խոսոտվանեց ԱԱԾ նախկին պետի տեղակալը, Գագիկ Ծառուկյանը հարուստ մարդ է: Երկրորդ` ժամանակին`2013 թ-ի ապրիլի 26-ին aysor.am-ին տված հարցազրույցում   ՍԴՀԿ ատենապետ Գևորգ Պերկուպերկյանն այսպես է բնորոշել Գ. Եղիազարյանին. «Բոլորին խորհուրդ կտամ հումորով վերաբերվել պարոն Եղիազարյանի ցանկացած ասածին: Ես արդեն չեմ հիշում այս քաղաքական դաշտում մի անձնավորության, ում Եղիազարյանը հայհոյած, ամբաստանած չլինի: Սկսենք Լևոն Տեր-Պետրոսյանով, ում անվանում էր մարդասպան, վերջացնենք Րաֆֆի Հովհաննիսյանով կամ Ռոբերտ Քոչարյանով: Այդ մարդը ոչ մեկի հետ երբեք յոլա չի գնացել և չի էլ գնա, ում հետ ընկերական հարաբերությունների մեջ է եղել, վերջում հայհոյել է: Վազգեն Մանուկյանի հետ էր մտերիմ, հիմա հայհոյում է, Վանոյին հայհոյում էր, հիմա պաշտպանում է, Քոչարյանի հետ էր մտերիմ, հիմա հայհոյում է: Ի դեպ, ցանկանում եմ հիշեցնել, որ Եղիազարյանը ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն եղած ժամանակ «նաև այլմոլորակայինների հետ էր փորձել կապ հաստատել»: Վարչության պետերին հավաքել և հանձնարարել էր աշխատել մի կնոջ հետ, ով ուղղակի կապ ուներ այլմոլորակայինների հետ: Թեթև վերաբերվենք վերջինիս»:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում