ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ՍՏՐԱՆՋԱՅԻ» ՄՐՑԱՇԱՐԻՆ(լուսանկարներ)
Արխիվ 12-16ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ՍՏՐԱՆՋԱՅԻ» ՄՐՑԱՇԱՐԻՆ(լուսանկարներ)
Փետրվարի 23-ից մարտի 1-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմեկնարկի բռնցքամարտի Ստրանջայի 66-րդ միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն նաև հայ բռնցքամարտիկները: Նախաօլիմպիական այս տարում սա կաշվե ձեռնոցի հայ պատվիրակների առաջին միջազգային ելույթն է: Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի և մարզիչ Մանվել Գաբրիելյանի ղեկավարությամբ Սոֆիայում ռինգ դուրս կգան 10 բռնցքամարտիկներ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության փոխանցմամբ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն հետևյալ մարզիկները:
49 կգ. Արթուր Հովհաննիսյան. Հայաստանի չեմպիոն

52. կգ Կորյուն Սողոմոնյան. 2009 թվականի պատանիների աշխարհի չեմպիոն , Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

56 կգ. Հենրիկ Մոքոյան. Հայաստանի չեմպիոն

60 կգ. Սամվել Բարսեղյան. Վաչիկ Մկրտչյանի անվան մրցաշարի հաղթող

64 կգ. Հովհաննես Բաչկով. Հայաստանի չեմպիոն

69 կգ. Վլադիմիր Մարգարյան. Հայաստանի չեմպիոն

75 կգ. Արման Հովհհիկյան. Հայաստանի չեմպիոն, մրցաշրջան 2014-ի Հայաստանի լավագույն բռնցքամարտիկ

81 կգ. Նարեկ Մանասյան. Երիտասարդների աշխարհի առաջնության և պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

91 կգ. Հենրիկ Սարգսյան. Հայաստանի չեմպիոն

+91 կգ. Հակոբ Մելքոնյան . Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

