«Գագիկ «թագավորը» այդ ցուցակում զբաղեցնում է... 129-րդ տեղը, ստանալով երկրում ամենախոշոր եկամուտները»
Արխիվ 12-16«Գագիկ «թագավորն» այդ ցուցակում զբաղեցնում է... 129-րդ տեղը, ստանալով երկրում ամենախոշոր եկամուտները»
Այս օրերին հետաքրքիր է վերհիշել 2006թ. սեպտեմբերին ռուսական հայտնի «ПОЛИТИЧЕСКИЙ КЛАСС» ամսագրում լույս տեսած «Հայաստանը թավշյա հեղափոխության շեմին» աղմկահարույց հոդվածը: Մասնավորապես հոդվածում նշված է, որ «օլիգարխատը փաստացի դուրս է հանված ֆիսկալ ծառայությունների վերահսկողության տակից եւ ենթակա չէ հարկային վարչարարությանը, իսկ նրա եկամուտները պարզապես վերահսկվում են իշխող տանդեմի կողմից: իմիջայլոց Գագիկ «թագավորը» այդ ցուցակում զբաղեցնում է... 129-րդ տեղը, ստանալով երկրում ամենախոշոր եկամուտները»:
Նույն հոդվածում հոդվածագիր Գագիկ Սարգսյանը նշում է. «Ընդդիմադիր մամուլը կարող է իր համար անպատիժ կերպով կպնել ասենք երկրի նախագահին: Սակայն նույն ոգով արտահայտվել հասարակ պատգամավոր-օլիգարխների եւ առավել եւս Գագիկ «թագավորի» հասցեին դառնում է բավականին խնդրահարույց եւ վտանգավոր: Նրանք կարող են կազմակերպել պատժիչ գործողություն` սովորական բանդիտական կազմակորումների միջոցով, որոնք գտնվում են նրանց մոտ ծառայության մեջ: Այդ դեպքում նրանք արդեն հանդես են գալիս որպես մասնավոր անձինք, ընդ որում «հեղինակություններ» եւ ոչ թե քաղաքական գործիչներ»:

