ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻՆ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՈՎ

Արխիվ 12-16

ԲԱՐԴԱԿՉՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻՆ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՈՎ

 

Երեւանի Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ նիստ` Երեւանի Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Լեւոն Բարդակչյանի հայցով`ընդդեմ «Իրավունք» թերթի եւ թերթի լրագրող Հրանտ Սարաֆյանի, դատավոր Ռ. Ափինյանի գլխավորությամբ:  «Իրավունքի» շահերը դատարանում պաշտպանում  է «Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Լեւոն Բաղդասարյանը, իսկ Լ. Բարդակչյանի շահերը` փաստաբան Դիանա Գրիգորյանը: Հայցվոր կողմը, ի դեմս Բարդակչյանի, պահանջում է «Իրավունքից» ներողություն խնդրել «Լ. Բարդակչյանի կողմից  Կոմիտաս վարդապետի հասցեին արվել է նողկալի արտահայտություն» նախադասության համար, քանի որ, ըստ հայցվոր կողմի, «նողկալի» բառով ոտնահարվել է Ավետարանական եկեղեցու հովվի պատիվն ու արժանապատվությունը, իսկ «Իրավունք» մեդիա ՍՊԸ-ից` հօգուտ իրեն, Աստծո ծառա Բարդակչյանը պահանջում է բռնագանձել ոչ ավել, ոչ պակաս 1.000.000 դրամ:

Նիստը սկսվելուն պես տեղեկացանք, որ պարոն Բարդակչյանը չի ներկայանալու դատական նիստին, որի համար  պատասխանող կողմը մի պահ տրամադրության անկում ապրեց: Գործը գտնվում է նախապատրաստական փուլում, եւ հայցվոր կողմը  իր ելույթում կրկին պնդում էր, որ իր ներկայացուցիչը` պարոն Բարդակչյանը, որեւէ նողկալի հայտարարություն եւ առհասարակ հայտարարություն` ուղղված Կոմիտաս վարդապետին, չի արել: «Իրավունքի» շահերը դատարանում պաշտպանող Լ. Բաղդասարյանը ստիպված եղավ հերթական անգամ ընթերցել այն ԶԼՄ-ների անունները, որտեղ պարոն Բարդակչյանը արել է հայտարարություն` Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականի մասին: Բայց միեւնույնն է, քանի որ հայցվոր կողմը ոչ մի կերպ չի ցանկանում ընդունել իրողությունը, Դ. Գրիգորյանը դատական նիստին ճարահատյալ անցավ լրագրության դասընթացների, փորձելով ներկաներին ու հատկապես պատասխանող կողմին սովորեցնել լրագրության տեսություն, ըստ որի` լրագրողը իրավունք չունի կարծիք կամ տեսակետ հայտնելու իր նյութի մեջ, եւ որ բարեխիղճ է համարվում այն լրագրողը, ով չեզոք ներկայացնում է տեղեկությունը` կարծիքի ձեւավորումը թողնելով ընթերցողին: Այդ չլսված նոր տեսությունը իհարկե քմծիծաղ առաջացրեց ժուռնալիստիկայի հետ քիչ թե շատ շփվողների մոտ, բայց փաստաբանն այդ ամենն ասում էր այն նույն համոզվածությամբ, ինչով պնդում էր, որ Բարդակչյանը Կոմիտաս վարդապետի նկատմամբ որեւէ հայտարարություն չի արել:



ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում