«ԵՐԲ ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՀԿ-Ի ՀԵՏ ԿՐԱԿՈՒՄ ԷԻՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ...» ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16
«ԵՐԲ ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՀԿ-Ի ՀԵՏ ԿՐԱԿՈՒՄ
ԷԻՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ...» ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանից այսօր «Իրավունքը» հետաքրքրվեց` հավանական է, որ ՀԱԿ-ը դուրս գա «Եռյակից», քանի որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի հանդուրժի, որ «Եռյակի» լիդեր լինի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Սոս Գիմիշյանը ոչինչ չբացառեց. «ԱԺ-ում յոթ մանդատ ունենալը դա էլ էր մեծ կոմպրոմիս: Ըստ էության` ՀԱԿ առաջնորդը համաձայնեց իշխանության մաս կազմել, քանի որ յոթ մանդատը իշխանությունը տվեց»:
Կուսակցության նախագահը համոզված է` Հայաստանում չի կարող լինել Գագիկ Ծառուկյան նախագահ:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ԲՀԿ ղեկավարին սատարելուն եւ ԲՀԿ-ի հետ համագործակցելուն, այն դեպքում, երբ, ինչպես երեկ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԲՀԿ-ական տարբեր կայքեր քննադատում են Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա կուսակիցներին, Սոս Գիմիշյանն այսպես արձագանքեց. «Ինչ-որ տեղ համաձայն եմ, բայց քաղաքականության մեջ չեն լինում հավերժ բարեկամներ ու թշնամիներ: Քանի որ բարոյականության կողմնակից եմ, համարում եմ, որ ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանը այնտեղ անելիք չունեն (նկատի ունի ԲՀԿ-ի հետ համագործակցությունը-խմբ.): Երբ 2008-ին իշխանությունը նաեւ ԲՀԿ-ի հետ միասին կրակում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա, էդ տասը զոհը... հենց իր արյունն էին թափում (նկատի ունի ՀԱԿ առաջնորդին-խմբ.): Չեմ հասկանում նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի համագործակցությունը ԲՀԿ-ի հետ»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

