ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ. «ՀՀԿ-ԲՀԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՀՈՒՄ Է ՕԵԿ-Ը»
Արխիվ 12-16ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ. «ՀՀԿ-ԲՀԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ
ՇԱՀՈՒՄ Է ՕԵԿ-Ը»
Հանրային խորհրդի անդամ, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանից «Իրավունքը» հետաքրքրվեց` արդյո՞ք իրականանում է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` յոթ տարի առաջ հնչեցրած այն կանխատեսումը, թե օլիգարխներին, այդ թվում` Գագիկ Ծառուկյանին, բոմժ են սարքելու: Ըստ Սադոյանի` շատ քաղաքական գործիչների նման Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ իրեն իրավունք է վերապահում տարբեր հայտարարություններ անել. «Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ կոպիտ քաղաքական սխալներ թույլ տվեց այս ողջ գործընթացում` իր գրասենյակները պահելու, իր ծրագրերի համար օգտվելով ԲՀԿ-ից: Արդյունքը եղավ այն, որ հեղինակազրկվեց այդ կուսակցությունը եւս (նկատի ունի ՀԱԿ-ին-խմբ.)»:
ԱԺԴ նախագահը վստահ է` այս պահին ցանկացած հարված ԲՀԿ-ի վրա հարված է նաեւ Կոնգրեսին:
Ինչ վերաբերում է «եռյակի» ներսում առկա տարաձայնություններին եւ «եռյակից» ՀԱԿ-ի հավանական դուրս գալուն, դա, ըստ Սադոյանի, այդքան էլ էական չէ: «Կարծում եմ`այս գործընթացից համար առաջին շահողն ՕԵԿ-ն է»,- եզրափակեց հանրային խորհրդի անդամը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

