ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ Ո՛Չ ՀԵՐՔԵՑ, Ո՛Չ ՀԱՍՏԱՏԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ...
Արխիվ 12-16ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ Ո՛Չ ՀԵՐՔԵՑ, Ո՛Չ ՀԱՍՏԱՏԵՑ
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ...
Այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այն լուրերը, թե ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության ֆոնին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը գաղտնի սատարում է ԲՀԿ-ին: ԲՀԿ պատգամավորը նախ նախկին նախագահի գովքն արեց (հավանաբար, պրն Մելքումյանը հիշեց նաեւ իր երանելի տարիները` 1998-1999թթ.՝ ՀՀ կապի նախարարի գլխավոր խորհրդականի, 1999-2000թթ.՝ ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավարի, 2000-2004թթ.` ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալի պաշտոնները- խմբ.), նրան համարելով մեր պետականաշինության մեջ լուրջ դերակատարություն ունեցող անհատ, ապա ասաց, որ տեղեկություն չունի` արդյոք այս լարված իրավիճակին նախկին նախագահը մասնակցություն ունի՞, թե ոչ:
Ինչ վերաբերում է ԲՀԿ քաղխորհրդում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին, Միքայել Մելքումյանն ասաց, որ ԲՀԿ առաջնորդն առանց թղթի է ելույթ ունեցել. «Ես նստած էի առաջին շարքում եւ կարող եմ ասել, որ դա Գագիկ Ծառուկյանի հաջողված ելույթներից էր»:
Հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ից գործարար հատվածը դուրս կգա, կամ, ինչպես ասում են`առնետավազք կլինի, պատգամավորը բացասական պատասխանեց:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/02/16/542508/
© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից