ԳՈՎԱԶԴԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ «ԿԵՆՏՐՈՆ» ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ
Արխիվ 12-16ԳՈՎԱԶԴԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ «ԿԵՆՏՐՈՆ» ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ
Վերջին իրադարձություններից` նախագահի կտրուկ ելույթից հետո, պարզվում է «Կենտրոն» հեռուստաընկերությունը զրկվել է ոչ միայն գովազդներից, այլ նաեւ մշակույթի ու էստրադայի ներկայացուցիչներից. «Ինձ այնքան չզարմացրեցին այն գովազդատուները, որ արագ հանեցին
իրենց գովազդները, որքան այն արտիստները, երգիչները, մասնագետները, որոնք շտապ չեղյալ հայտարարեցին իրենց՝ նախապես հաստատած մասնակցությունը Կենտրոնի նախագծերին: Լավ, բա որ հանկարծ հրաշք կատարվի, մի օր իրավիճակը փոխվի, բա էդ ժամանակ ո՞նց ձեզ կզգաք: Ինչպես ասում էր «Սպինոզան»` էսօր աշխատում ա, վաղը չի աշխատի, մի քիչ էլ վաղվա օրվա մասին մտածեք (մեր բակ)»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Սկսենք նորից» հաղորդման հաղորդավարուհի ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆԸ:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

