ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՏՈՆԸ

Արխիվ 12-16

ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՏՈՆԸ


Փետրվարի 15-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Բուն Բարեկենդանը: Տոնի աթիվ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ թեմի  երիտասարդաց միությունները կազմակերպել էին մեծ միջոցառում, որին մասնակցում էին ոչ միայն թեմի համայնքների անդամները, այլեւ  Երևանի վարչական շրջանների երգուպարի, ազգային նվագարանների խմբերը, Մշակույթի նախարարության ազգագրական խմբերը` «Վան», «Ակունք»,  «Նուբար», «Վերադարձ», «Կարին», «Մարաթուկ»,  Ոստիկանության երգիպարի «Նկարագիր» համախումբը:

Ազգային նվագարանների, թմբկահարների,  դհոլահարների խմբերի ուղեկցությամբ ու ազգային երգերի կատարումներով բարեկենդանյան շքերթը մեկնարկեց ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցուց: Անցնելով Մեսրոպ Մաշտոց պողոտայով` հարյուրավոր մասնակիցների  միացան պատահական անցորդներ և քայլելով մինչեւ Կասկադ համալիր՝ մեծ տոնախմբությամբ նշեցին Բուն Բարեկենդանը:

Ազգային տոնի վերազարթոնքին էին միացել բազմաթիվ ստեղծագործական խմբեր, հայկական հեքիաթների հերոսներ, ծաղրածուներ: Երևանի թատրոնի եւ  կինոյի պետական պետական ինստիտուտի մի խումբ ուսանողներ բեմադրել էին բարեկենդանին բնորոշ ներկայացումներ: Առանձնահատուկ հետաքրքրություն էին առաջացրել ազգային խաղերը` աքլորակռիվ, պարանքաշոցի, հոլ և այլն:

Կասկադ համալիրի տարածքում իրենց աշխատանքներն էին ներկայացրել Երևանի մի շարք բուհերի ուսանողներ, ովքեր նախորդ շաբաթ մասնակցել էին ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպված «Սիրո ուժն է անհաղթ» ցուցահանդես- մրցույթներին:

Թեմի երիտասարդական միություններից յուրաքանչյուրը պատրաստել էր բարեկանդանին բնորոշ ժողովրդական ուտեստներից մեկն ու տոնախմբության ընթացքում հյուրասիրում էին մասնակիցներին:

Բարեկենդանը խորհրդային տարիներից հետո հասարակության տարբեր խմբեր սկսեցին տոնել: Արդեն երկրորդ տարին է, որ Բուն Բարեկենդանի տոնին ավելի մեծ ժողովրդականություն հաղորդելու համար Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները Նավասարդ Սրբազանի աջակցությամբ ու օրհնությամբ տոնախմբություններ են կազմակերպում:

Նախորդ տարվա նման այս տարի ևս Երևանի քաղաքապետարանի հանձրանարությամբ վարչական շրջաններում նախընթաց շաբաթվա ընթացքում կազմակերպվեցին ուրախ տոնակատարություններ, հանդեսներ, ցուցադրություններ: Դրանք այս տարի ամբողջացան տոնի բուն օրը կազմակերպված տոնախմբության ժամանակ:

Ազգային մշակույթի և, հատկապես, տոների վերականգնման հարցում մեծ է երիտասարդների դերը: Այդ առումով Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները լուրջ գործունեություն են ծավալում` իրենց շուրջ համախմբելով ավելի ու ավելի շատ կազմակերպություններ ու երիտասարդների:

Միասի´ն վերականգնենք մեր ազգային տոները:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում