«ԱՍՏՎԱԾ ՉԱՆԻ ԲՀԿ-Ն ԼԻՆԻ, ԷԼԻ ՆՈՒՅՆ ԲԱՆԸ ԿԼԻՆԻ». ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ

Արխիվ 12-16

«ԱՍՏՎԱԾ ՉԱՆԻ ԲՀԿ-Ն ԼԻՆԻ, ԷԼԻ ՆՈՒՅՆ ԲԱՆԸ ԿԼԻՆԻ».

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ

 

Այսօր «Ազդակ» լրագրողական ակումբի հյուրերն էին «Սոցիալիստական շարժում» կուսակցության ղեկավար ՌՈԲԵՐՏ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ եւ «Ազգային արժեքների պահպանման ճակատ» հասարակական կազմակերպության նախագահ ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ, «Աղանդների դեմ միասնական պայքարի կոչը եւ դրան հաջորդող քայլերը» թեմայով: Ս. Աղաջանյանը հայտարարեց, որ 5-6 ամիս առաջ սկսել են պայքար Հայաստանում գործող քայքայիչ աղանդների, մասնավորապես` «Եհովայի վկաների» դեմ: Ս. Աղաջանյանը նաեւ ասաց, որ անցած ժամանակահատվածում մի քանի անգամ ասուլիսներով հանդես են եկել, տարբեր հաղորդումների շրջանակում բարձրաձայնել, որ Եհովայի վկաները չեն ընդունում պետական դրոշը, օրհներգը և այն ամենը, ինչ վերաբերվում է հայոց պետականությանը:

Նրա խոսքով. «Վերջերս էլ զրուցել ենք «Եհովայի վկաների» ներկայացուցիչներից Արմեն Հակոբյանի հետ, ով ՄԱԿ-ում ներկայացնում է «Եհովայի վկաներին» հաստատել է, որ Եհովայի վկաները չեն ընդունում պետական դրոշ, զինանշան, այսինքն` իրենք նախ Եհովայի վկա են, հետո նոր Հայաստանի քաղաքացի, իրենք չեն էլ ընդունում, որ հայ են, «հայ» հասկացությունը չկա իրենց մեջ»,- ասաց Սևան Աղաջանյանը:

Մյուս բանախոսն էլ հավելեց, որ պայքարի ձեւը դա որտեղ տեսնում են Եհովայի վկա, փորձում են դեմն առնել, այսինքն թույլ չտալ ազատ ազատ քարոզելու, ամեն պատահած տեղ ստենդներ դնել եւ գրքեր բաժանել. «Մենք գործ տվող չենք, իսկ եհովայի վկաները միանգամից գործ են տալիս ոստիկաությանը եւ հիմա մի քանի նման գործեր կան առ այն, որ մենք իրենց խանգարում ենք, իսկ մենք էլ ստիպված բացատրություն ենք տալիս, որ իրենք օրենք են խախտում եւ քարոզ են իրականացնում դպրոցների մոտ, որտեղ սովորում են անչափահասներ: Նրանք իրենց այդ գունազարդ ու գեղեցիկ գրքերով փորձեւմ են երեխաներին մոլորեցնել, ինչը հակապետական քայլ է»: Ռ. Ահարոնյանը նաեւ հավելեց, որ իրենց արդեն ճանաչողները, նկատի ունի եվոհայի վկաներին, որտեղ իրենց տեսնում են փախնում են, քանի որ որդեգրել են պայքարի կոպիտ տարբերակները. «ես լինելով կոմունիստ, սոցիալիստ, միշտ մեզ մեղադրում են ասելով, թե մենք աթեիստ ենք, բայց առաջին հերթին մենք քրիստոնեա հայ ենք, քրիստոնեա եւ ոչ մի կերպ թույլ չենք տա, որպեսզի մեր Առաքելական եկեղեցու շուրջ մեր միասնականությունը պառակտվի»: Այս հարցում բանախոսը մեղադեց իշխող կուսակցությանը, արդարադատության նախարարությանը, քանի որ այն ՀԿ-ները, որոնք ֆինանսավորվում են դրսից, ստանալով գրանտներ, պառակտիչ գործողություններ են կատարում Հայաստանում, պետք է արգելվեն: Բայց խոսքը ոչ միայն իշխանություններին է վերաբերում, այլեւ խոսքը գնում է քրեակապիտալիստական օլիգարծիկ պետության մասին, որը սկսել է ձեւավորվել Լեվոն Տեր-Պետրոսյանի օրոք, ինչպես նաեւ այդ աղանդները սկսեցին գրանցվել թե ՀՀ 1-ին եւ թե ՀՀ 2-րդ նախագահների օրոք եւ շարունակվում է մինչ հիմա: «Իսկ վաղը, Աստված չտա «Բարգավաճ Հայաստանը» գա իշխանության, էլի նույնը կլինի»,- եզրափակեց բանախոսը:

Ասուլիսի ընթացքում բանախոսները հայտարարեցին հեռախոսահամարներ, եւ ասացին, որ այն անձինք, ովքեր կտուժեն, կամ կնկատեն Եհովայի վկաներին բացեիբաց քարոզ իրականացնելուց, կարող են զանգահարել այդ համարներով 099-27-70-95 եւ 043-000-321. «Ունենք թիմ, որ հենց առաջին զանգից կներկայանան այնտեղ, որտեղ պետք է` հատկապես դպրոցների տարածքում` եւ ընդհուպ մինչեւ ուժի տեսքով կլուծենք»:


Թեմայի շարունթկությունը կարդացեք «Իրավունք» թերթվի վաղվա համարում:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում