Ա.ԱԹՈՅԱՆ.«ՁԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ Ե′Վ ՆԵՐՔԻՆ Ե′Վ ԱՐՏԱՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է»
Արխիվ 12-16Ա.ԱԹՈՅԱՆ.«ՁԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ Ե′Վ ՆԵՐՔԻՆ Ե′Վ
ԱՐՏԱՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է»
Հայ ձկնարտադրողների միության նախագահ Արթուր Աթոյանի խոսքով` Հայաստանում ձկնարտադրության ոլորտում կան մի շարք խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծում: Ըստ Ա. Աթոյանի, եթե այդ խնդիրները չլուծվեն, ապա 2015 թվականին ոլորտոում ձկնարտադրող տնտեսությունները կքայքայվեն: Խնդիրներից մեկն այն է, որ ձկան արտահանման ծավալները կտրուկ նվազել են, թե ինչքամով պարոն Աթոյանը հստակ ոչինչ չասաց. «Ես լրագրողներին կխնդեի դիմել գյուղատնտեսության նախարարությանը եւ այնտեղից ստանալ 2014-2015 թթ. ձկան արտահանման ծավալների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն: Այսօր Հայաստանում ինքնարժեքից ցածր գնով ձկնամթերք է իրացվում, ինչը փաստում է այն մասին, որ ձկնարտադրողներն առանց պետական աջակցության կարող են կորցնել իրենց արտադրանքը: Ես վստահ եմ, եթե այսպես շարունակվի մենք լուրջ արտադրական խնդիրներ կունենանք»,-ասաց Արթուր Աթոյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ձկան պահանջարկը ե′ւ ներքին ե′ւ արտաքին շուկայում նվազել է. «Այստեղ տուժողը միայն արտադրողն է եւ մենք պետք է կարողանանք նրա արտադրանքի իրացման համար ստեղծենք բարենպաստ պայմաններ: Ստեղծվել է բարդ իրավիճակ եւ հնարավորությունների հարցում մենք դարձել ենք սահմանափակ, քանի որ բոլոր խնդիրները պետական մակարդակի խնդիրներ են, որոնք մեր ուժերով չենք կարող լուծել: Եթե մրցունակ չլինենք, ապա կկորցնենք նաեւ ներքին շուկան»,-նշեց Ա. Աթոյանը: Իսկ, թե որոնք են այսքան խնդիրների առաջացման պատճառները` Արթուր Աթոյանը կրկին չցանկացավ լիարժեք պատասխան տալ.«Հաշվի առնելով երկրի ներքին քաղաքական իրավիճակը ես չեմ ցանկանում պատճառների մասով տալ խորը մեկնաբանություն»:
Հաշվի առնելով ձնարտադրության հետ կապված բազմաթիվ խնդիրները Արթուր Աթոյանը համագործակցության կոչ արեց համապատասխան մարմիններին եւ հավատալով «Միությունը հրաշագործ է» խոսքին` փաստեց, որ համագործակցելով տարբեր կառույցների հետ ոլորտում կգրանցվեն հաջողություններ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

