ԲՀԿ-Ն ԱՄՆԵԶԻԱՅՈ՞Վ Է ՏԱՌԱՊՈՒՄ
Արխիվ 12-16ԲՀԿ-Ն ԱՄՆԵԶԻԱՅՈ՞Վ Է ՏԱՌԱՊՈՒՄ
«Հարստության մեծ մասը օլիգարխների ձեռքին է, դա էլ են խլելու նրանցից: Գագիկ Ծառուկյանը թող հասկանա, որ 10 տարի հետո նա բոմժ է լինելու. բոլո՛րը թող հասկանան...»: Այս մասին դեռեւս 7 տարի առաջ հայտարարել էր ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ: Այսօր «Իրավունքը» ԲՀԿ անդամ Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց` համաձա՞յն է, որ ՀԱԿ առաջնորդի կանխատեսումն իրականանում է: Միքայել Մելքումյանը հարցադրման կեսից ասաց, որ իր համար ամեն ինր պարզ է եւ ինքը չի անդրադառնում դրան. «Անձնական վիրավորանքների դաշտ չեմ մտնում»:
Հ.Գ. Հետաքրքիր է`ինչպես է այսօր ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո հայտարարեց, որ անձնական վիրավորանքներով չեն հակադարձելու հնչեցված ելույթին, այսօր համագործակցում է ոչ միայն իշխանությանը, այլեւ ԲՀԿ-ին ու տարբեր քաղաքական գործիչներին վիրավորանքներ հասցրած ՀԱԿ-ի հետ: Չլինի՞ ԲՀԿ-ը դեռ շոկային այնպիսի իրավիճակում է, որ ամնեզիայով է տառապում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

