Գ. Սահակյանը Գ. Ծառուկյանի մասին. Մարդն ընդունելի է չափի մեջ
Արխիվ 12-16Գ. Սահակյանը Գ. Ծառուկյանի մասին. Մարդն ընդունելի է չափի մեջ
![]()
"Մարդ ընդունելի է չափի մեջ, իսկ երբ անչափության դավանանք է ունենում, արդեն իսկ դառնում է ծիծաղելի",- ՀՀԿ քաղխորհրդի հայտարարությունն ընդունելուց առաջ կուսակցության ներսում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ:
Գալուստ Սահակյանը խոսեց նաև «քաղաքական զավեշտների» մասին. «Եռյակ, ընդդիմություն, հետո՝ «Բարգավաճ», «Բարգավաճի» շուրջը հավաքվել, երբեմն՝ ողորմություն խնդրել, հետո առաջ գնալ, հետո հայտարարություն ամբողջ աշխարհով, որ մեծ գործ են կատարում, որ «շտաբներ ենք բացում», հետո ամիսներն անցնում են, ամփոփում են, որ շտաբները բացեցինք, և մի փոքր ճայթյուն ու 100 հազար ժողովուրդ կհավաքվի»։
Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ ԲՀԿ քաղաքական ուժը պետք է լավ իմանա, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր միայն 2000 սկզբնական կազմակերպություն ունի, չհաշված շրջանային և տարածքային կազմակերպությունները, որոնք ժողովներ են անում:
{youtube}n7g6uLeaIB8{/youtube}

