Արդարադատության փոխնախարար. «ՊԱՏԺԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑ Է, ՈՐ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆ ՈՒՂՂՎԻ ԵՎ ԿՐԿՆԱՀԱՆՑԱԳՈՐԾ ՉԴԱՌՆԱ»

Արխիվ 12-16

Արդարադատության փոխնախարար. «ՊԱՏԺԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑ Է, ՈՐ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆ ՈՒՂՂՎԻ ԵՎ ԿՐԿՆԱՀԱՆՑԱԳՈՐԾ ՉԴԱՌՆԱ»

 

Վերջերս «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն էր  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆԸ, ով մեկ ժամվա ընթացքում պատասխանեց մեր ընթերցողների հեռախոսազանգերին ու ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին: Ուշագրավ մի քանի հարցեր եւ դրանց ի պատասխան տրված փոխնախարարի պատասխանները ներկայացնում ենք ստորեւ.

 

Ի՞ՆՉ Է ԻՐԵՆԻՑ ԵՆԹԱԴՐՈՒՄ ՊՐՈԲԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

- Հաճախ նույն դատապարտյալը երկրորդ կամ երորրդ անգամ է նույն հոդվածով պատիժ կրում` դառնալով կրկնակի հանցագործ: Ըստ Ձեզ, ի՞նչ պետք է արվի, որ նման դեպքերը չկրկնվեն: (ԱՐՄԻՆԵ, ք. Երեւան)

- Դա հենց քրեակատարողական համակարգի կարեւորագույն խնդիրներից է: Ընդհանրապես պատժի նպատակներից է, որ դատապարտյալն ուղղվի եւ կրկնահանցագործ չդառնա: Այս ուղղությամբ առաջին հերթին ասեմ, որ պրոբացիայի ծառայությունն ենք այս տարի ներդնելու, որը ենթադրում է` նվազ վտանգավորություն ունեցող հանցագործություն կատարած անձինք չգտնվեն քրեակատարողական հիմնարկում, այլ նրանց հետ աշխատանք տարվի` ե՛ւ ուղղման, ե՛ւ վերականգնման, հենց համայնքում: Եվ երկրորդ` եթե, այնուամենայնիվ, անձը հայտնվել է քրեակատարողական հիմնարկում, կարծում եմ` այստեղ լուրջ խնդիր ունեն անելու մեր սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումները, որպեսզի հենց քրեակատարողական հիմնարկը իր ամբողջ պոտենցիալով, իր ամբողջ անձնակազմով աշխատանք տանի, որ հետագայում այդ անձը նորից չհայտնվի քրեակատարողական հիմնարկում: Դրա համար իրականացվում են ե՛ւ կրթական, ե՛ւ մշակութային միջոցառումներ, ե՛ւ կապի պահպանում ընտանիքի ու հարազատների հետ: Նրանց հետ տարվում է բացատրական, իրավական, սոցիալ-հոգեբանական աշխատանքներ: Ներկայումս մեր բարեփոխումները ուղղված ե նաեւ այդ ստորաբաժանումները հզորացնելուն, որպեսզի կարողանանք պատժի արդյունավետ նպատակներին հասնել եւ դատապարտյալն ուղղվի, որպեսզի վտանգավոր չլինի հասարակության համար եւ որպես հետեւանք` կրկնահանցագործություն տեղի չի ունենա:

 

ԻՆՉՊԵ՞Ս ԱՆԵԼ, ՈՐ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ՉԴԱՌՆԱՆ «ԳՈՐԾԻՔ»

 

- ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը անցած տարի խորհրդարանում կառավարության հետ ամեն հարց ու պատասխանի ժամանակ դատապարտյալներից մեկի նամակն էր ընթերցում ու քաղաքական հարցեր շահարկում: Նախարարությունը չունի՞ լծակներ, որպեսզի այս կամ այն քաղաքական գործչի, հասարակական կազմակերպության ղեկավարի կողմից բանտարկյալները չդառնան «գործիք» ընդդեմ կառավարության: (ԼՈՒՍԻՆԵ, ք. Երեւան)

- Դատապարտյալների գործիք դառնալ-չդառնալը այլ խնդիր է, բայց իրավական դաշտում ասեմ, որ պատգամավորը իր կարգավիճակից ելնելով` իրավասություն ունի հարցեր տալ կառավարությանը եւ այդ թվում` որոշակի դատապարտյալների հետ կապված: Մասնավորապես մեկ-երկու դեպք նախորդ տարի եղել է, երբ դատապարտյալները դիմել են պատգամավորներին, իսկ նրանք դիմել են արդարադատության նախարարություն: Մեր գործառույթն այստեղ այն է, որ ոչ թե դա ծառայեցնել որեւէ մեկի շահերին` կլինի դա քաղաքական, հասարակական գործիչ կամ կուսակցություն, այլ, ուղղակի, հասկանալ, թե դատապարտյալի հետ կապված ինչ խնդիր կա` իրավունքի խախտում, ոտնահարում կա՞, թե՞ ոչ: Եվ մենք լուծում ենք տալիս այդ խնդիրներին, այսինքն` եթե ինչ-որ մեկը փորձում է դա օգտագործել ընդդեմ կառավարության` ի դեմս արդարադատության նախարարության, ապա մեր խնդիրն է, որ դատապարտյալի իրավունքը պաշտպանվի:

 

Ի՞ՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

 

- Պարոն Քրմոյան, Դուք համակարգում եք նաեւ «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի աշխատանքները:  Խնդրում եմ մանրամասնեք, թե ի՞նչ գործունեություն է իրականացնում այս հիմնադրամը ու ո՞ւմ է օգնել կամ օգնում ընդհանրապես: (ԱՆՆԱ ՄԻՐԱԲՅԱՆ, ք. Հրազդան)

- Դատապարտյալների հիմնադրամը շատ կարեւոր կառույց է, քանի որ իր հիմնական նպատակն այն է, որ նրանց համար  աշխատանք ապահովենք: Այն ունի բավականաչափ լուրջ հնարավորություններ, մասնավորապես հիմնադրամի ուժերով են ապահովում ամբողջ հացի մատակարարումը քրեակատարողական հիմնարկներ եւ այդ գործում ներգրավված են հենց  դատապարտված անձինք, որոնք աշխատում են այդ հացաթխման արտադրամասերում: Այսինքն` հիմնադրամը աշխատատեղեր է ստեղծում քրեակատարողական հիմնարկներում: Մասնավորապես ստեղծագործական աշխատանք իրականացնելու համար բազմաթիվ քրեակատարողական հիմնարկների հետ կնքվել են պայմանագրեր եւ դատապարտված անձինք պատրաստում են որոշակի հուշանվերներ տարբեր նյութերից: Իսկ հիմնադրամը վճարում է համապատասխան աշխատավարձ, գնում է դրանք, վաճառում է համապատասխանաբար տարբեր տեղերում եւ այդպիսով ապահովում է ե՛ւ աշխատանք, ե՛ւ զբաղվածություն, ե՛ւ աշխատավարձ դատապարտյալներին, որոնք կարող են օգտագործել թե՛ իրենց պատճառած վնասը փոխհատուցելու, թե՛ իրենց ընտանիքներին սոցիալական օգնություն ցույց տալու, թե՛ նաեւ իրենց լրացուցիչ կարիքները հոգալու համար: Մեծ առաքելություն ունի այդ հիմնադրամը, որպեսզի դատապարտյալին աշխատանքով ապահովի, վերապատրաստման, վերամասնագիտացման, կրթական ծրագրեր իրականացնի նրանց հետ, եւ արդյունքում անձը դուրս գալով ազատազրկման վայրից` ունենա նաեւ նոր մասնագիտություն եւ կարողանա աշխատել: Այս տարի բավականաչափ լուրջ խնդիրներ են դրվել հինադրամի առջեւ: Այն ընդլայնում է իր գործունեությունը գյուղատնտեսության ոլորտում, այսինքն` բաց տիպի դատապարտյալները աշխատում են մեր գյուղատնտեսական համապատասխան տեղամասերում եւ նույնպես ներգրաված են աշխատանքների մեջ: Նաեւ փորձում ենք նոր արտադրություններ հիմնել քրեակատարողական հիմնարկներում, որպեսզի հնարավորինս շատ թվով դատապարտյալներ աշխատեն:  Կարեւորագույն գործոն ենք դիտարկում աշխատելը դատապարտյալի, որովհետեւ դա առաջին հերթին ուղղմանը միտված գործընթաց է, ինչու ոչ, հիմնադրամը նաեւ նպաստում է, որպեսզի մենք օգտագործելով դատապարտյալների աշխատուժը` ապրանքներ մատակարարենք քրեակատարողական հիմնարկներին անհամեմատ ավելի մատչելի գներով, քան, ասենք, շուկայում է գործում: Իսկ դա նպաստում է նրան, որ պետբյուջեից ավելի քիչ գումար է ծախսվում քրեակատարողական համակարգի պահպանման համար:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ. Գ.- Շարունակությունը կարդացե՛ք այստեղ` http://www.iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=23937%3Ap&catid=41%3Alurer&Itemid=57

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում