Տ.Գարեգին աբեղա Համբարձումյան. «ՄԵՐ ՓՈՔՐԻԿ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ ՓՈԽԵԼ»

Արխիվ 12-16

Տ.Գարեգին աբեղա Համբարձումյան. «ՄԵՐ ՓՈՔՐԻԿ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ ՓՈԽԵԼ»

 

Փետրվարի 14-ին` Տեառնընդառաջի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի փոխտնօրեն Հոգեշնորհ Տ. ԳԱՐԵԳԻՆ աբեղա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ գլխավորությամբ` մի խումբ ուխտավորներ մեկնեցին Ծաղկաձոր` Կեչառիս վանական համալիր, եղան նաեւ Կոտայքի թեմի եւս մի քանի եկեղեցիներում:  Կեչառիսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ, որտեղ պատարագիչն էր հենց Հայր Գարեգինը:

Խոսելով օրվա խորհրդի ու ուխտագնացության մասին` Ս. Պատարագի ժամանակ Հայր Սուրբը նշեց. «Տեառնընդառաջի տոնը մեզ հիշեցնում է, որ Տերն արդեն իսկ մեզ ընդառաջ է եկել եւ մնում է, որպեսզի մենք էլ գնանք եւ մեր հասանելի քայլը անենք` գնալով դեպի Տերը: Ի՞նչ է ուխտագնացությունը, եթե ոչ Տիրոջն ընդառաջ գնալու քայլ, ի՞նչ է ուխտագնացությունը, եթե ոչ շարականներով համեմված մեր աղոթքի ուղղորդումը դեպի երկինք: Ի՞նչ է ուխտագնացությունը, եթե ոչ մեր ճշմարիտ հավատքի վկայությունը, որ մենք անկախ ամեն մի պահից, անկախ ամեն տեսակ իրավիճակից մնում ենք հայ քրիստոնեա, եւ մեր աղոթքը միասնաբար մատուցում Տիրոջը` փառաբանելով նրա հավիտենական անունը»: Ապա հավելեց. «Սիրելինե՛ր, երկու օր հետո պետք է թեւակոխենք դեպի Մեծ պահքի ոսկե շրջան եւ այդ օրերի ընթացքում ամեն կիրակի ունի իր անունը` «Անառակի կիրակի», «Արտաքսման կիրակի», «Գալստյան կիրակի»… իսկ այս օրը թող մեզ համար լինի առաքելության օր` որպես հասկացման, թե մենք ինչի համար ենք ստեղծվել, ինչու ենք աշխարհ եկել եւ մեր առաքելությունը մեր կյանքի մեջ ինչ է: Դրա համար էլ խնդրեցի, որ մեր ուխտավորները` որպես այսօրվա ուխտի թեմա, ընդունեն լույսը: Քրիստոս որպես լույս եկավ եւ ճառագեց ու այդ է պատճառը, որ երեկ երեկոյան մեծ խարույկ վառեցին, որը Քրիստոսի լույսն է խորհրդանշում: Այսօրվա խորհուրդը մեզ համար նաեւ այդ լույսն է, որը մենք գալիս ենք նաեւ ընդունելու, բայց ոչ թե կղզյակ կամ օազիս որպես գնալու հետ Երեւան կամ ամեն մեկն իր քաղաքներն ու գյուղերը, ոչ թե մեր մեջ միայն պահելու այդ լույսը, այլ տալու համար: Պատկերացրեք, եթե առաքյալներն իրենց լույսը չբաշխեին, մարգարեները Տիրոջ խոսքը չասեին, այսօրվա եպիսկոպոսները, քահանաներն ու սարկավագները այդ լույսով չկիսվեին մեզ հետ, ինչպե՞ս պետք է մենք հաղորդակից լինեինք դրան, ուրեմն` լույսը միայն առատանում է, եթե այն բաշխում է: Տերն ամեն բան առատացրել է բաշխելով. կիսել է հացը եւ 5 հազար հոգու է բաշխել, մի քանի ձուկը նույնպես հինգ հազար հոգու է բաշխել` ցույց տալով, որ մենք մեր փոքրիկ կարողություններով կարող ենք աշխարհը փոխել, մեր փոքրիկ շնորհներով կարող ենք մեր շրջապատը փոխել եւ դրանով Քրիստոսի ներկայությունն ապահովել յուրաքանչյուրիս կյանքից ներս»: Եզրափակելով խոսքը` պատգամեց. «Սիրելինե՛ր, թող լույսի խորհուրդը  ոչ միայն մեր ուխտավորների այսօրվա նպատակը եւ աղոթքի գլխավոր թեման լինի թե՛ մեր աշխարհում` ընդհանրական առումով, թե՛ մեր երկրում` Հայաստան աշխարհում, որ այսօր ամենից շատն ունենք դրա կարիքը, այլ նաեւ յուրաքանչյուրի կյանքից ներս լույսի խորհուրդը թո՛ղ ծլարձակի, թո՛ղ շող տա, եւ այդ շողը դուք կիսեք մյուսների հետ` տալով նրանց խինդ, որտեղ տխրություն է, տալով նրանց հույս, որտեղ անհույսություն է, հուսահատություն է, համ տալով այնտեղ, որտեղ անհամություն կա եւ իմաստ տալ այնտեղ, որտեղ անիմաստ է թվում ապրելու համար», - առ Աստված աղոթք հղելով` ասաց Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը:

Ի դեպ, հիշարժան օրվա մասին «Իրավունքը» առիթ ունեցավ զրուցելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ակտիվ երիտասարդներից մեկի` ԷԼԼԱ ԴԱԼԱԼՈՅԱՆԻ հետ, ով նաեւ կազմակերպիչն էր այս ուխտագնացության. «Որոշեցինք, որ այս տարվա ուխտագնացությունների մեկնարկը տանք հենց Տեառնընդառաջի օրը, քանի որ ուխտագնացությունը հենց Տիրոջն ընդառաջ գնալ է, բացի այդ, այդօրը մեր շատ սիրելի Հայր Գարեգինի ծննդյան օրն էր եւ շատ լավ հնարավորություն էր եւս մեկ անգամ մեր շնորհակալությունն ու սերը արտահայտելու համար: Որպես կազմակերպիչ` ասեմ, որ հազվադեպ է լինում վայելել ուխտագնացությունը, որովհետեւ միշտ լարված ես լինում, որ ամեն բան լավ ընթանա…բայց այս անգամ ամեն ինչ ուրիշ էր: Իսկապես մեծ բավականություն ստացա այս ուխտագնացությունից»: Անդրադառնալով ուխտագնացության ընթացքում այցելած եկեղեցիներին, Է. Դալալոյանը նշեց. «Մեր առաջին կանգառը Պտղնավանքն էր՝ վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության յուրահատուկ հուշարձաններից մեկը /6-7րդ. դդ/, որը այսօր, ցավոք, խոնարհված է եւ պատահական չէր ընտրված, քանի որ շատերը չէին եղել այստեղ եւ առիթ էր եւս մեկ անգամ աղոթք բարձրացնելու` մեր հոյակերտ եկեղեցիների շենության եւ բարեկարգման համար: Հաջորդ եւ հիմնական վայրը Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրն էր, որտեղ էլ մասնակցեցինք Սուրբ Պատարագին: Ուրախալին այն էր, որ ուխտագնացության գրեթե բոլոր մասնակիցները հաղորդություն ստացան: Իսկ երեկոյան վերադարձին այցելեցինք Առինջի Սբ. Հովհաննես եկեղեցի ու Տեր Սմբատ քահանա Սարգսյանի օրհնությունն էլ ստանալով` վերադարձանք տուն»:

Իսկ մենք միանալով շնորհավարանքներին` Հայր Սուրբին մաղթենք քաջառողջություն, ուժ ու կորով` առաջնորդելու հազարավոր երիտասարդներին դեպի աստվածային լույսը:


 

Նյութը եւ տեսանյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում