ԳՆԴԱՊԵՏԻ ՈՐԴՈՒՑ ԲՌՆՈՒԹՅԱՄԲ ՓՈՐՁԵԼ ԵՆ ՑՈՒՑՄՈ՞ՒՆՔ ԿՈՐԶԵԼ
Արխիվ 12-16ԳՆԴԱՊԵՏԻ ՈՐԴՈՒՑ ԲՌՆՈՒԹՅԱՄԲ ՓՈՐՁԵԼ ԵՆ
ՑՈՒՑՄՈ՞ՒՆՔ ԿՈՐԶԵԼ
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով անցնող գնդապետի որդու` Գնել Թեւսյնի նկատմամբ նախաքննական մարմինը բռնություն է գործադրել: «Նախաքննական մարմինը իմ պաշտպանյալից փորձել է բռնությամբ ցուցմունքներ կորզել»,-iravunk.com-ի հետ զրույցում ասաց Գնել Թեուսյանի փաստաբան ԱՐԱ ԶԱՔԱՐՅԱՆԸ:
Հիշեցնենք, որ Հայկազի համակուրսեցիներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

