«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՄԻ ԳՆԴԱԿՈՎ ԵՐԿՈՒ ՆԱՊԱՍՏԱԿ Է ՓՈՐՁՈՒՄ ՈՐՍԱԼ

Արխիվ 12-16

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՄԻ ԳՆԴԱԿՈՎ ԵՐԿՈՒ ՆԱՊԱՍՏԱԿ

Է ՓՈՐՁՈՒՄ ՈՐՍԱԼ

 

Իշխանությունից ու «եռյակ»-ից բացի` Հայաստանի քաղաքական դաշտում  կարծես թե ձեւավորվում է նոր քաղաքական ուժ: Այս մասին այսօր պարզ դարձավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մամլո ասուլիսից: Նրա խոսքով` ԱԻՄ-ը վեց կուսակցությունների` «Ժառանգության», ՀՀՇ-ի, «Պահպանողական կուսակցության», «Հիմնադիր խորհրդարանի»,  «Ժողովրդավարական հայրենիք»  եւ «Ազատ դեմոկրատների» հետ հանդիպումներ է ունենում, բայց դեռ վաղ է խոսել նոր ձեւավորվող բեւեռի մասին: «Սրանք ընդամենը հանդիպումներ են»,- հստակեցնում է Հայրիկյանը:

Անդրադառնալով ներքաղաքական լարված իրավիճակին` ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությանը, ԱԻՄ առաջնորդը վստահ է, որ այդ ամենը կապ չունի Հայաստանի անկախության ու այն պահպանելու հետ. « Բացի այդ` ՀՀԿ-ԲՀԿ տարիներ շարունակ նույն թիմում են աշխատել: Այսինքն` ընդհանրություններն ավելի շատ են»:

Ինչ վերաբերում է «եռյակին»` ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին ու «Ժառանգությանը», ապա այն հականկախական միավոր է, սակայն «Ժառանգությունը» այդ կազմում, ըստ Հայրիկյանի, ընդգրկվել է, որովհետեւ մտածում է`կարող է ինչ-որ բան փոխել երկրում. «Դուք կարծում եք`«եռյակ»-ում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սատարում է ինչ-որ մեկի՞ն: Նա հետապնդում է իր շահերն ու նպատակները, ունի իր հավակնությունները, պաշտպանում է իր սկզբունքները»:

Հ.Գ. փաստորեն, դատելով ԱԻՄ առաջնորդի  խոսքերից`«Ժառանգությունն» ու նրա առաջնորդը կարծես թե փորձում է մի գնդակով երկու նապաստակ որսալ` իրենց սպասումները չեն արդարանա եռյակի կազմում ԲՀԿ-ի հետ, կփորձի վեց կուսակցությունների հետ համագործակցելով` մեկ այլ բեւեռ ստեղծել:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում