ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԾԱԽԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ»
Արխիվ 12-16ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԾԱԽԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ»
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին, ասաց, որ նա ծախել է երկիրը` Հայաստանը: «Իսկ երկիրը ծախողը դավաճան է, ով պետք է գոհ լինի, որ իր դավաճանության համար չի դատվել»,- ասաց ԱԻՄ առաջնորդը նկատի ունենալով գույք-պարտքի դիմաց գործարքը:
Ըստ Հայրիկյանի` ՀՀ նախկին նախագահի վերադարձի մասին լուրերը կարելի է բնութագրել այսպես. դավաճանը ցանկանում է վերադառնալ իշխանության:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

