ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՄԵՆՔ ԱՅՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՈՒՄ ՀԵՏ ՍՊԱՌՆԱԼԻՔՈՎ ԽՈՍԵԼԸ ՏԵՂԻՆ Է. Հ. ՆԱՂԴԱԼՅԱՆ

Արխիվ 12-16

ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՄԵՆՔ ԱՅՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ

ՈՒՄ ՀԵՏ ՍՊԱՌՆԱԼԻՔՈՎ ԽՈՍԵԼԸ ՏԵՂԻՆ Է. Հ.

ՆԱՂԴԱԼՅԱՆ

 

Ներքաղաքական վերջին իրադարձությունների շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:

- Կարելի է ասել, որ ՀՀԿ –ն ԲՀԿ-ին պատերա՞զմ է հայտարարել:

- Պատերազմի հետ այդպես թեթևորեն մի խաղացեք, պատերազմ միմյանց հայտարարում են թշնամի երկրները: Քաղաքական դաշտում պատերազմներ չեն լինում՝ որքան էլ փորձեն խոսքը պատկերավոր կամ տպավորիչ դարձնել: Եթե իրականության դաշտ վերադառնանք, պատերազմի, համընդհանուր մոբիլիզացիայի, հաղթանակի մասին խոսում են մեր այլընտրանքային գործընկերները: Իրենց ստեղծած  իրավիճակի անելանելիությունը  և մեր վճռականությունը տեսնելով: Նախագահ Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ ԲՀԿ- ում կան հայրենասեր, գրագետ, աշխատող մարդիկ, ովքեր կարող են մեջք մեջքի կանգնել երկրի դեմ ծառացած մարտահրավերներին դիմակայելու ու  շեշտեց կոնսոլիդացիայի և համախմբման ոչ միայն անհրաժեշտության, այլև, վստահաբար՝ հնարավորության մասին: Քաղաքական դաշտի այսօրինակ մաքրումը, քաղաքական դաշտում քաղաքական գործիչներին տեղ բացելու այս գործընթացը դրանով է պայմանավորված և այդ նպատակն ունի: Երկրին պետք է ոչ թե ուժերի տրոհում ու փոշիացում, այլ՝ քաղաքական լայն կոնսոլիդացիա: Նախագահի խոսքում առաջադրված նպատակներից արդեն  պարզ է, որ քաղաքական պատերազմ չկա, քաղաքական այլախոհության կամ քաղաքական ճնշումների խնդիր չկա ու չի կարող լինել: Ուստի նման հարցադրումը շինծու և իրավիճակը շրջելու նպատակ ունեցող հարցադրում եմ համարում: Ավելի քան պարզ առաջարկ է հնչել՝ քաղաքական դաշտում հստակություն մտցնելու, իրերն իրենց անունով կոչելու ու այդ կետից շարունակելու նպատակադրում:

- Ի՞նչ կարծիքի եք Գագիկ Ծառուկյանի խոսքում հնչած՝ իրեն նախագահի պաշտոնի առաջարկի մասին:

- Դեմքը պահելը, իհարկե, կարևոր է, բայց անձնական հարաբերությունների մանրամասներ հրապարակելը միշտ չի ապահովում է դրանց հավատարժանությունը:

- Ինչպես սիրում են ասել ոչ իշխանական ուժերը, իրենց բազմահազարանոց հանրահավաքներից, իշխանափոխության պահանջներից մտավախություն չունե՞ք:

- Ոչ իհարկե, չենք վախենում: Նախ՝ չեմ կարծում, որ մենք այն կուսակցությունն ենք, ում  հետ սպառնալիքներով խոսելը տեղին է ու արդարացված, Հանրապետականի անցած ճանապարհը մեր անկախ պետականության անցած ճանապարհն է ու  մեկնաբանություններն ավելորդ են: Երկրորդ՝  ցանկացած երկրում իշխանությունը իր ստանձնած պատասխանատվությունից ելնելով, առավել քան շահագրգիռ է երկիրը ցնցումներից հեռու պահելու, խաղաղ ընթացք ապահովելու համար՝ հատկապես մեր բազմաթիվ փորձություններով լի ժամանակներում: Եվ քաղաքական, և տնտեսական, և ռազմական, և սահմանների անվտանգության, և Թուրքիայի, և Ադրբեջանի, և Եվրոպայի, և ԵՏՄ-ի, և ներքաղաքական, և բազում այլ հարցերի, պրոբլեմների, թնջուկների առկայությամբ կայունությունը ավելի քան կարևոր ու արժեքավոր է, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է շարունակաբար հանդուրժի վերջնագրերի և շանտաժի լեզուն: Այս պարագայում խոսել իշխանափոխության մասին, նշանակում է, ելնել ոչ թե նրանից, կա՞ն իշխանափոխության հիմքեր երկրում /իսկ մենք կարծում ենք, որ չկան/, այլ ղեկավարվել այն մոտեցումով, որ՝ մեզ պետք լինի, մարդկանց փողոց կհանենք մեր այս կամ այն խնդիրը լուծելու համար: Սա ոչ միայն անընդունելի է, այլև, կարծում եմ՝ անիրագործելի:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում