ԿԱՇԱՌՔ ՍՏԱՑԱԾ ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՎ «ՀԱՐՑԱՔՆՆՎՈՒՄ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՆՁԻՔ»
Արխիվ 12-16ԿԱՇԱՌՔ ՍՏԱՑԱԾ ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՎ «ՀԱՐՑԱՔՆՆՎՈՒՄ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՆՁԻՔ»
Դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից` կաշառք ստանալու պահին ձերբակալելված է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի գործով «այս պահի դրությամբ հարցաքննվում են գործի հետ առնչություն ունեցող մի շարք անձիք, նշանակվել է փորձքաննություններ»,-iravunk.com-ի հետ զրույցում ասաց դատավորի փաստաբան Կարեն Թումանյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ` Խ. Խաչատրյանը իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով նրա օգտին գործողություններ կատարելու համար պահանջել և ստացել է 20.000 ԱՄՆ դոլար: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

