Սփյուռքի նախարար. «ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄ` ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՄ ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԸ»
Արխիվ 12-16Սփյուռքի նախարար. «ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄ` ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՄ ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԸ»
Երեկ ՀՀԿ խորհրդի նիստից հետո` լրագրողների հետ ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին խոսեց ՀՀ սփյուռքի նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ` մասնավորապես նշելով. «Կարծում եմ՝ ճիշտ գնահատականներ էին: Որպես քաղաքական թիմի անդամ՝ պաշտպանում եմ Սերժ Սարգսյանի հարցադրումները ու համակարծիք եմ: Սերժ Սարգսյանը լայնախոհություն ցուցաբերեց եւ տվեց քաղաքական գնահատական»: Իսկ թե՞ արդյոք շատ խիստ չէ նաեւ ԲՀԿ առաջնորդին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելը, սփյուռքի նախարարը ի պատասխան ասաց. «Եթե այսօր հայտարարվում է, որ 450 նիստից նա մասնակցել է 4-ին, ապա խիստ չէ, այլ տեղին է»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

