«Ի՞ՆՉ ԿՍՏԱՑՎԻ ՈԶՆՈՒ ԵՎ ՕՁԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԻՑ». ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ` «ԵՌՅԱԿԻ» ԼԻԴԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

«Ի՞ՆՉ ԿՍՏԱՑՎԻ ՈԶՆՈՒ ԵՎ ՕՁԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԻՑ».  ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ` «ԵՌՅԱԿԻ» ԼԻԴԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով երկրում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակին, ասաց, որ պայթյունավտանգ իրավիճակ է ձեւավորվել  երկրում:

ՀԴԿ ղեկավարի խոսքով` թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ պետք է սթափվեն եւ մեր երկրի ոխերիմ բարեկամներին չպետք է ուրախացնենք. «Պետք է հետաձգեն իրենց հարաբերությունների պարզաբանումը քաղաքական դաշտում գոնե մինչեւ մայիս ամիս: Այս պահին չի կարելի սկսել անգամ այն պայքարը, որը համակարգի հետ է կապված: Դա անհրաժեշտ է անել ավելի վաղ»:


Ըստ քաղաքական գործչի, եթե այսպես ամեն ինչ շարունակվի, ապա Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրը ոչ մի լուրջ պատվիրակություն չի գա: «Եթե կողմերը չսթափվեն, աշխարհին մենք կներկայանանք տարօրինակ կեցվածքով»,- վստահ է ՀԴԿ ղեկավարը:


Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի  պատասխանին ուղղված Սերժ Սարգսյանին,  քաղաքական գործիչը որեւէ գնահատական չտվեց. «Չեմ կարծում, թե անհրաժեշտ էր այս պահին իրար հետ այսպիսի տոնով խոսելը»:


ՀԴԿ ղեկավարը չմեկնաբանեց նաեւ այն լուրերը, թե հնարավո՞ր է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռանա «եռյակից» եւ չհանդուրժի ԲՀԿ առաջնորդին լինել շարժման լիդեր, քանի որ  այդ անձի (նկատի ունիենք  Լեւոն Տեր-Պետրոսյանին-խմբ.) գործողությունները չի մեկնաբանում. «Ժամանակին հայկական ռադիոյին հարց էին տալիս` ինչ կստացվի օձի ու ոզնու միասնությունից: Ասում է` ընդամենը երեք մետր փշալար:  Հիմա թե  ԲՀԿ-ի համագործակցությունը ՀԱԿ-ի ու «Ժառանգության» հետ ինչ կտա, դժվարանում եմ ասել»:


Ի դեպ, 2007 թ-ին ՀԱԿ առաջնորդը կանխատեսել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մոտ տասը տարուց  կդառնա  բոմժ: Ի պատասխան` Արամ Սարգսյանն ասաց, որ լավ կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանը թող իր կարգավիճակի մասին մտածի:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում