13 - 19 փետրվար
Արխիվ 12-1613 - 19 փետրվար
ԽՈՅ- Նախաձեռնող եղեք նոր ծանոթությունների եւ անձնական կյանքը դասավորելու հարցում: Եթե որեւէ գործ մինչեւ այժմ հաջող չի ընթացել, հիմա կարող եք կարգավորել այն: Շաբաթվա երկրորդ կեսը հարուստ կլինի խոստումներով: Եթե ձեզ առաջարկեն շատ բարձր աշխատավարձով աշխատանք, համաձայնություն տալուց առաջ լավ մտածեք:
ՑՈՒԼ- Ստիպված կլինեք լուծել անձնական խնդիրներ: Ուշադիր եղեք, որպեսզի անզգույշ քայլով խանդ չառաջացնեք: Իսկ եթե, Աստված չանի, երբեւէ դավաճանել եք ձեր երկրորդ կեսին, ձեր գաղտնիքը կբացահայտվի: Շաբաթվա երկրորդ կեսին կստանաք հեռանկարային եւ խոստումնալից առաջարկություններ, կկարգավորվի անձնական կյանքը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Չի բացառվում, որ ձեր ընկերները փորձեն ձեզ մղել արկածախնդրության, բայց չենթարկվեք նրանց: Շաբաթվա երկրորդ կեսին կարող են ծագել առողջության կամ գումարի հետ կապված խնդիրներ: Ընդ որում, այդ երկուսը հաճախ փոխկապակցված են: Խուսափեք խոշոր գնումներից եւ հատկապես սիրային ճակատում գերհոգնածությունից:
ԽԵՑԳԵՏԻՆ- Պատրաստ եղեք կարիերայի հետ կապված անակնկալների: Աշխատեք ինքնուրույն: Հատկապես ծանր կլինի նրանց համար, ում գործընկերները հակառակ սեռի ներկայացուցիչներ են: Շաբաթվա երկրորդ կեսին եղեք նախաձեռնող, եւ ամեն ինչ կստացվի: Կարող եք հույս դնել ընկերների եւ գործընկերների վրա:
ԱՌՅՈՒԾ- Եթե արդեն վաղուց մտածում եք հանգստանալու մասին, ապա դրա ժամանակն է: Կարող եք ուղեւորվել Եգիպտոս կամ, ասենք, Թաիլանդ: Եթե այդքան գումար չունեք, կարող եք հանգստանալ ձեր բնակավայրի մի գողտրիկ անկյունում: Իսկ ովքեր չեն կարողացել մեկնել Թաիլանդ, ստիպված կլինեն շատ աշխատել եւ կարող են հայտնվել երկու ղեկավարների բախման կենտրոնում:
ԿՈՒՅՍ- Շաբաթվա սկզբին խուսափեք վատ աչքից, պետավտոտեսչության աշխակիցներից, սթրեսներից, չար մարդկանցից, ալկոհոլից: Մի վստահեք անծանոթ մարդկանց եւ մի ընդունեք կասկածելի առաջարկներ: Շաբաթվա երկրորդ կեսին ձեր նախաձեռնությունները հաջողություն կունենան: Պահպանեք առողջությունը:
ԿՇԵՌՔ- Տղամարդիկ պետք է ձգտեն խուսափել ընտանեկան վեճերից, որոնց պատճառը չկատարած խոստումը կլինի: Արդեն երկուշաբթի լարեք ձեր հիշողությունը եւ աշխատեք խոստումը կատարելու գոնե փորձ կատարել: Չի բացառվում, որ կանայք ընդհարումներ ունենան աշխատավայրում: Երկուշաբթի-երեքշաբթի զգույշ եղեք, որպեսզի թշնամիներ ձեռք չբերեք:
ԿԱՐԻՃ- Շաբաթվա սկզբին ավելի շատ կբերի գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչների բախտը, ովքեր կարող են շատ ժամանակ հատկացնել իրենց արտաքինին եւ զգեստ գնել: Տղամարդիկ ստիպված կլինեն զբաղվել մանր, բայց անհետաձգելի կենցաղային հարցերով: Շաբաթվա երկրորդ կեսին ուշադիր եղեք ձեր մտերիմների եւ սիրելիների նկատմամբ:
ԱՂԵՂՆԱՎՈՐ- Որքան էլ ծանրաբեռնված լինեք, շաբաթվա սկիզբը ավելի շատ կնմանվի տոնի: Ամեն դեպքում կունենաք անհոգ եւ գերազանց տրամադրություն: Ձեզ թե հաճելի, թե տհաճ անակնկալներ կարող են մատուցել երեխաները: Շաբաթվա երկրորդ կեսին ստիպված կլինեք շատ աշխատել թե տանը, թե աշխատավայրում, ընդ որում, առանց պարգեւատրության ակնկալիքի:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Շաբաթվա սկզբին ձեր հեղինակությունը պատշաճ մակարդակի չի լինի: Կդժվարանաք որեւէ հարցում ապացուցել ձեր ճշմարտացիությունը: Այդ օրերի համար մի ծրագրեք պատասխանատու հանդիպումներ եւ խնդրանքներով ու առաջարկներով մի դիմեք ոչ ղեկավարությանը, ոչ ծնողներին: Շաբաթվա երկրորդ կեսին հիմնականում կզվարճանաք:
ՋՐՀՈՍ- Շաբաթը հարուստ կլինի նորություններով, հանդիպումներով եւ ծանոթություններով: Եթե շաբաթվա սկզբին դրանք օգտակար եւ արդյունավետ կլինեն, ապա հինգշաբթիից սկսած դրանք ձեզ պարզապես հավասարակշռությունից կհանեն:
ՁԿՆԵՐ- Շաբաթվա սկզբին պատրաստ եղեք ընտանեկան վեճերի, որոնց հիմնական պատճառը ֆինանսական խնդիրն է: Ընդ որում, խնդիրներ կառաջանան ոչ նրանց մոտ, ովքեր կարիքավոր են: Շաբաթվա երկրորդ կեսին ձեզ անընդհատ կկտրեն անձնական գործերից: Չի բացառվում այնպիսի ոչ այնքան հաճելի իրադարձություն, ինչպիսին ձեր հեռավոր ազգականի գալուստն է:

