ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ-ՓՈԼ ՍՄԻԹ ՄԵՆԱՄԱՐՏԸ ՍԿՍՎԵԼ Է ՌԻՆԳԻՑ ԴՈՒՐՍ

Արխիվ 12-16

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ-ՓՈԼ ՍՄԻԹ ՄԵՆԱՄԱՐՏԸ ՍԿՍՎԵԼ Է ՌԻՆԳԻՑ ԴՈՒՐՍ


Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ պատրաստվում է փետրվարի 21-ին Բեռլինի "O2 World" մազապալատաում կայանալիք բրիտանացի Փոլ Սմիթի դեմ ռեւանշ մենամարտին: Իսկ մինչ ռինգ դուրս գալը, բռնցքամարտիկների միջեւ սկսվել է հեռակա մենամարտ:
Բռնցքամարտիկներն արդեն մեկ անգամ հանդիպել են նախորդ տարվա սեպտեմբերին: Այդ մենամարտում Աբրահամը հաղթել էր մրցակցինª մրցավարների միաձայն որոշմամբ, ինչը դժգոհություն էր առաջացրել Սմիթի եւ նրա երկրպագուների շրջանում: Այս դժգոհություններին պատասխանելովª հայ բռնցքամարտիկը հստակ հայտարարեց, որ նոկաուտի կենթարկի մրցակցին. "Այս անգամ նոկաուտի կենթարկեմ Սմիթին, որպեսզի այլեւս չմնան վիճելի հարցեր: Հիմա արդեն շատ ավելի լավ գիտեմ նրա թույլ եւ ուժեղ կողմերը, եւ իմ մարտավարությունը մշակվում է` ելնելով դրանից",- "Իրավունքի" հետ զրույցում նշել է Արթուր Աբրահամը:
Նմանօրինակ վստահ հայտարարություններն անտարբեր չթողեցին նաեւ Փոլ Սմիթին, ով հանդես եկավ պատասխան հայտարարությամբ. "Առաջին մենամարտում դուրս եկա ռինգª կարծելով, որ կհաղթեմ: Այս անգամ ռինգ եմ դուրս գալու` իմանալով, որ կջաղջախեմ նրան: Ես շատ վստահ եմ ինձ վրա: Ես գիտեմ, թե ինչպիսին եմ հիմա եւ 100 տոկոս ինքնավստահություն ունեմ: Այս անգամ մրցակիցը չի կարողանա հույսը դնել մրցավարների վրա: Գիտեմ, որ նա լավ է պատրաստվել, եւ ես` ինքս էլ, պատրաստ եմ արժանիորեն դիմակայել նրան: Ես հիմա տեխնիկապես ավելի լավ եմ պատրաստված, քան անցած անգամ: Առաջին մարտն ինձ համար հնարավորություն էր` համոզվելու, որ ես համաշխարհային մակարդակի վրա եմ",- Սմիթի խոսքերն է մեջբերում Boxing scene-ը:
Դե, իսկ Արթուր Աբրահամը շարունակելով վստահ լինել իր հաղթանակի վրա` մրցակցի մեղադրանքներին պատասխանել է այսպես. "Մտադիր եմ նոկաուտով հաղթել Փոլ Սմիթին, որպեսզի հաղթանակի մասին որոշման պատասխանատվությունը վերցնեմ մրցավարներից: Ես ցանկանում եմ բոլորին հստակ ցույց տալ, թե ով է չեմպիոնը: Փոլ Սմիթը լավ ելույթ ունեցավ առաջին մենամարտում, բայց ես ավելի լավն էի: Ես չեմ հասկանում, թե ինչու է նա բրիտանական լրատվամիջոցներում խոսում մրցավարական սխալի մասին: Մրցավարներին նշանակում է ֆեդերացիան: Մրցավարը բազմամյա պատրաստություն է անցնում եւ միայն լավ դրսեւորվելուց ու համբավ ձեռք բերելուց հետո ստանում է չեմպիոնական տիտղոսի մենամարտ սպասարկելու իրավունք: Ես անհանգստություն չունեմ: Մրցավարներից պատասխանատվությունը վերցնելու միակ միջոցը նոկաուտով հաղթելն է: Դա ավելի է մոտիվացնում ինձ: Ես խոստանում եմ, որ Սմիթը չի դիմանա մինչեւ 12-րդ ռաունդը",- Աբրահամի խոսքը մեջբերում է Boxing Scene-ը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում