"ՏՂԱՄԱՐԴԻԿ ԱՎԵԼԻ ԽԱՆԴՈՏ ԵՎ ՑԱՎԱԼԻ ԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿՆՈՋ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ"

Արխիվ 12-16

"ՏՂԱՄԱՐԴԻԿ ԱՎԵԼԻ ԽԱՆԴՈՏ ԵՎ ՑԱՎԱԼԻ ԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԿՆՈՋ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ"


- Ընկերուհիս պնդում է, որ ֆիզիկական կապը որեւէ այլ կնոջ հետ դեռ դավաճանություն չէ: Խորհուրդ է տալիս "թեթեւ տանել" սեփական ամուսնու "մանր զանցանքները", որոնք նա հաճախ գործում է առանց խղճի խայթի:



 

 

 

Հարցին պատասխանել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ.ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ.


-Այս տեսակետն առավել տարածված է հայ տղամարդկանց շրջանում, որից էլ բխում է շատ կանանց համապատասխան վերաբերմունքը, այն է` "թեթեւ տանել" սեփական ամուսնու "մանր զանցանքները", որոնք նա հաճախ գործում է առանց խղճի խայթի, որովհետեւ ինքն իրեն արդարացնում է այն մտքով, որ ինչքան էլ իր մարմինը ուրիշ կանանց պատկանի, սիրտը միայն իր կնոջն է պատկանում:

Մեր էթնոմշակութային միջավայրում ամուսնական դավաճանությունը, հատկապես կնոջ դավաճանությունը, անընդունելի է: Ընտանեկան արժեքները մեզանում այնպիսի կենտրոնական նշանակություն ունեն, որ ամուսնական դավաճանությունը դիտարկվում է որպես ընտանիքի հիմքերը կործանող գործոն:
Մարդիկ ամուսնությունից որոշակի ակնկալիքներ եւ սպասելիքներ ունեն: Կինն  ամուսնու դերի վերաբերյալ որոշակի պատկերացումներ եւ ակնկալիքներ ունի, նույնն էլ` տղամարդը: Եվ երբ այդ ակնկալիքները չեն արդարանում, մարդը հիասթափություն է ապրում եւ սկսում է իր համար ավելի հաճելի շփումներ որոնել:
Ամուսնական դավաճանության կարեւորագույն պատճառներից մեկն էլ սոցիալական անբարենպաստ, այժմ` նույնիսկ բարենպաստ պայմաններն են:
Կան ամուսիններ, որոնք գիտեն, որ իրենց դավաճանում են եւ համակերպվում են այդ մտքի հետ, մյուսները վատ են տանում այդ իրադրությունը: Կարելի է անվերջ քննադատել այդ հարցում ամուսնուն, բայց միգուցե խնդիրը կնոջ վարքագիծն է, որը պահանջում է ավելի շատ, քան կարող է տալ ամուսինը: Կամ, գուցե, կոնֆլիկտային անձնավորություն է...
Ամուսնացած տղամարդիկ դավաճանության համար ունեն ավելի շատ ժամանակ, ավելի ազատ են ընտանեկան հոգսերից:
Կանայք դավաճանությունից ավելի շատ են հիասթափվում, քան տղամարդիկ, եւ, ի վերջո, տղամարդիկ ավելի խանդոտ եւ ցավալի են ընդունում կնոջ դավաճանությունը, որը հղի է դառը հետեւանքներով:
Տղամարդկանց դավաճանության համար կան նաեւ հոգեբանական պատճառներ: Ամենատարածվածը` ինքնահաստատման պահանջմունքը: Խրվելով կենցաղային հոգսերի մեջ` կանայք երբեմն մոռանում են, որ սիրասուն ամուսնուն հաճոյանալը, շողոմ խոսքեր շռայլելը չպետք է դադարեն: Այլապես, նա անմիջապես շողոքորթության մի ուրիշ "փեշավոր" աղբյուր կգտնի: Եվ եթե այդ ուրիշը հավատացնի նրան, որ վերջինս գերազանցում է բոլոր հավանական ու անհավանական ունակություններն ու արժանիքները` չի բացառվում` տղամարդը այդ "գթության քրոջ" մոտ էլ խարիսխ կգցի: Հոգեվերլուծուբանները տղամարդկանց այդ ինքնահաստատման պահանջմունքն անվանում են "նարցիսյան վերք":
Եթե տղամարդը բողոքում է, որ հոգնել է կնոջ քննադատության տարափից` վտանգավոր ազդանշան է: Մեծ է հավանականությունը, որ զուգընկերը դավաճանությամբ վրեժ լուծի նման ճնշման համար: Եվ դա, ավաղ, կարող է սովորություն դառնալ. վիճելով կնոջ հետ` նա անմիջապես կսլանա նրա ախոյանի մոտ` ամոքելու վերքերը: Ուստի` պետք է թուլացնել օղակը, ավելի ներողամիտ լինել...
Եթե տղամարդը զգում է, որ դուրս է մղվել կնոջ ներաշխարհից, եւ նրա նկատմամբ վերաբերմունքը զուտ սպառողական բնույթի է (որպես պաշտպանի, հայթայթողի...)` թաքուն "իսկական սեր" կփնտրի ուրիշ կանանց մոտ:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում