ԵՐԵՎԱՆԻ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ԳԱԶԸ ՄԻՆՉԵՎ 50 ՏՈԿՈՍՈՎ ԹԱՆԿ Է

Արխիվ 12-16

ԵՐԵՎԱՆԻ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ
ԳԱԶԸ ՄԻՆՉԵՎ 50 ՏՈԿՈՍՈՎ ԹԱՆԿ Է


Անցած դեկտեմբերին, երբ նաեւ մեր հայաստանյան բանկիրների թեթեւ ձեռքով վեր թռավ դոլարի փոխարժեքը, այդ "հիմնավորմամբ" թանկացրին ամեն ինչ: Խոսքը նաեւ գազալցակայաններում գազի գնի մասին է, որը հատկապես Երեւանում հասավ աստղաբաշխական մակարդակիª 1 խմ-ի համար մոտ 210-220 դրամի:
Հետագայում, երբ դրամի նկատմամբ դոլարը մի փոքր նվազեց, գազալցակայաններն իրենց հերթին մի 10 դրամով զսպեցին ախորժակները: Բայց հաստատ է, որ այդ փոխարժեքային պատմության արդյունքում գազալցակայանների տերերի շահույթները նկատելիորեն ավելացան, ընդ որում, պատկան պետական կառույցներն էլ դա ոչ մի կերպ "չեն տեսնում", ակնհայտ է: Իսկ սա չափազանց լուրջ է այն հաշվով, որ ավտոտրանսպորտի համար նախատեսված գազը գնագոյացնող ապրանք է, այսինքն ազդում է մյուս ապրանքների գների, այդ թվումª ուղեւորափոխադրող տրանսպորտի սակագների վրա: Այսինքնª գազալցակայանների այդ թալանի մարմաջը միայն գազի գնի աճով չէ, որ ազդում է քաղաքացիների գրպանների վրա: Բայց սա չէ ամենաահավորը...
Ներկայացված լուսանկարներն արված են երկու օր առաջª Արմավիր-Գյումրի ավտոմայրուղու վրա: Գազալցակայանների հետ չշփվողներին դրանք քիչ բան կասեն, բայց վարորդների եւ հատկապեսª երեւանյան վարորդների վրա այնտեղ պատկերված թվերը կարող են նույնիսկ շոկային ազդեցություն ունենալ: Այոª գազալցակայանում 135-140 դրամանոց գազ վաճառելու այդ ազդագրերը մեզ մոտ էլ առաջին պահին տպավորություն առաջացրին, թե խոսքը սովորական խաբեության կամ ինչ-որ գովազդային տրյուկի մասին է: Եվ նույնիսկ այն բանից հետո, երբ մեր ավտոմեքենայի գրեթե դատարկ լիցքավորման համար պահանջեցին մոտ 3200 դրամ, էլի դժվարանում էինք հավատալ, թե ինչ-որ խարդախություն այստեղ չկա, եւ միայն այն բանից հետո, երբ այդ լիցքավորմամբ անցանք մոտ 250 կմ, արդեն հավատացինք, որ չէ, ամեն ինչ նորմալ է: Ընդ որում, չմոռանանք ընդգծել, որ ոչ թե մեկ-երկու գազալցակայաններում էր այդ գինը ¥ինչը կարող էր ակնարկ լինել, թե այդ հատուկենտ լցակայանները դիտավորյալ են նման գներ սահմանելª "կլիենտ հավաքելու" համար¤, այլեւ Արմավիրից այն կողմ գրեթե ողջ ճանապարհին նույն գներն էին:
Վերադառնում էինք արդեն մեկ այլª Գյումրի-Երեւան հիմնական մայրուղով, որտեղ էլ գրեթե ողջ ճանապարհին գազալցակայաններում 170-180 դրամ սակագինն էր: Մինչդեռª շաբաթներ առաջ նույն ճանապարհն անցնելով, էլի մոտավորապես նույն գներն էինք ֆիքսել, եւ այն, համեմատած երեւանյան գների հետ, միանգամայն արդարացի էին թվում...
Եվ վերջին փաստը. երկուշաբթի երեկոյան նույն ավտոմեքենան լիցքավորել էինք Երեւանումª Զեյթունից դեպի Մասիվներ տանող ճանապարհի հարեւանությամբ ¥"Ալմաստ" գործարանի հատվածում¤ տեղակայված "Մուլտի գազի" լցակայանից: Այստեղ, եթե մինչեւ անցած թանկացումը գազն արժեր 190 դրամ, ապա մեր այդ վերջին լիցքավորման ժամանակ 210 դրամ էր: Չնայածª չֆիքսվենք միայն տվյալ գազալցակայանի վրա. մայրաքաղաքում գրեթե ամենուր այդ ստանդարտ գինն է, եւ այս մեկը հիշատակեցինք որպես մեր աչքով տեսած փաստ: Ինչեւէª նույն ավտոմեքենայի լիցքավորման համար այս դեպքում պահանջեցին 4800 դրամ, այսինքնª 50 տոկոսով ավելի թանկ, քան Արմավիրի մոտ: Եվ սա տրամաբանական գին էր, հաշվի առնելով, որ այնտեղի 140 դրամանոց գազի համեմատությամբ այս գազալցակայանում գազը հենց այդքանª 50 տոկոսով թանկ է: Միակ տարբերությունն այն է, որ եթե Արմավիրում լիցքավորված նույն քանակի գազով ավտոմեքենան վարեցինք մոտ 250 կմ, ապա երեւանյան լիցքավորումը հազիվ բավարարեց 200 կմ-ի, ինչը հուշում է, որ գների իրական տարբերությունը 50 տոկոսից էլ է անցնում:
Բայց ամենակարեւորը, իհարկե, հետեւյալ հարցն է. ինչպե՞ս կարող է Հայաստանի մի որոշակի հատվածում գործել գազի 135-140 դրամ գին, մեկ այլ ոչ պակաս մեծ հատվածումª 170-180, իսկ երրորդ հատվածումª Երեւանում, 200-210 դրամ գին: Նկատի ունենք, որ այդ բոլոր հատվածներում էլ բացարձակապես նույն գնագոյացման մեխանիզմներն են. բոլորն էլ գազը ձեռք են բերում նույնª ֆիքսված մեծածախ գնով: Երկրորդ կարեւոր բաղադրիչըª էլեկտրաէներգիայի ինքնարժեքը, բոլորի համար էլ նույնն է: Նույնն են նաեւ հարկերը ¥համենայնդեպսª սահմանված հարկերը¤ եւ գրեթե մյուս բոլոր ծախսերը: Իհարկեª Երեւանում կարող է գազալցակայանում վճարվել մի փոքր ավելի բարձր աշխատավարձ: Սակայն դա չի կարող գնագոյացման վրա որեւէ լուրջ դեր ունենալ, առավել եւս, որ երեւանյան գազալցակայաններում վաճառքի ծավալներն են մեծ, ինչը առավել քան կկոմպենսացնի ամեն մի բարձր աշխատավարձ:
Այսպիսովª կոնկրետ երեք հատվածներում գազալցակայանները գործում են բացառապես նույն ինքնարժեքային պայմաններում, իսկ վաճառքի գներն այդքան ցայտուն տարբերություն ունեն: Մյուս կողմից էլ, եթե մի հսկայական հատվածում գործում է 135-140 դրամանոց գին, ապա զավեշտի կնմանվեր մտածելը, թե նրանք վնասաբեր գործ են անում: Իսկ իրականում սա փաստում է, որ Հայաստանում գազալցակայանները կարող են գազը վաճառել 135-140 դրամով եւ ունենալ նորմալ եկամուտներ. հակառակ դեպքում նույն հատվածում ամեն քայլափոխի գազալցակայաններ չէին հիմնի: Իսկ դա էլ նշանակում է, որ 178-180 դրամով գազ վաճառելն արդեն իսկ գերշահութաբեր է: Եվ այս իրավիճակում, ինչքան էլ երեւանյան գազալցակայանները մեկ-մեկ հրապարակավ լաց լինեն, թե հազիվ են գնի մեջ տեղավորվում, թե  շահութաբերության ինչ բնութագիր պետք է տալ 200-210 դրամանոց գազին, արդեն դժվարանում ենք ասել. համենայնդեպսª թալան տերմինն անգամ մեղմ է թվում:
Իհարկեª մեր պատկան այրերը կարող են պարզաբանել, թե. "Սա համարվում է մանրածախ առեւտուր, պետությունը վերահսկողության լծակներ չի տվել, ուրեմն ի՞նչ կարող ենք անել": Ասեմ. եթե ամբողջական մի հատվածում գործում է նույն ապրանքի, տվյալ դեպքումª գազի նույն գները, մեկ այլ հատվածումª ուրիշ, ապա դա միանգամից վկայում է հակամրցակցային համաձայնության մասին: Կոնկրետ դեպքումª կարելի է խոսել Երեւանի գազալցակայանների հակամրցակցային համաձայնության մասին, նույնը զգացվում է նաեւ 170-180 դրամ գնի հատվածում, իսկ այ` 135-140 դրամ գինը, թերեւս, իր տակ ունի միանգամայն նորմալ տնտեսական հիմք: Եվ ահա հակամրցակցային համաձայնության այս բացահայտ ակնարկը վաղուց պետք է լիներ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաճողովի օրակարգում: Պետք է լիներ, բայց` չկա: Չկա նաեւ հավատ, որ կլինի: Դե ուրեմն չզարմանանք երեւանյան գազալցակայանների 50 տոկոսով թանկ գներից:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում