ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀԿԵ-Ի ՈՒՍՈՒՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱԳՈՆ-ՏՐԻՆԱԺՈՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Արխիվ 12-16

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀԿԵ-Ի ՈՒՍՈՒՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱԳՈՆ-ՏՐԻՆԱԺՈՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ


Երկաթուղայինի մասնագիտությունն ընտրողներն այսուհետ մասնագիտության նրբությունները գործնականորեն առավել դյուրին կարող են յուրացնել Երեւանում գտնվող Ուսուցման ճանապարհային կենտրոնում, որտեղ ստեղծվել է նաեւ նոր ուսումնատեխնիկական հրապարակ: Այս տարի կատարալեգործվել է ուսումնական կենտրոնի վագոն-տրինաժորի վիդեոհամակարգը, որը մեքենավարներին թույլ է տալիս ավելի անսխալ վարել երկաթուղին: Մի խոսքով, երկաթուղայինի պատասխանատու մասնագիտությունը սերտողներն այստեղ կարող են գործնականորեն շփվել ու պատկերացում կազմել իրենց ընտրած մասնագիտության բոլոր կողմերի վերաբերյալ:
Այսպիսովª ավարտվել է Հարավկովկասյան երկաթուղու Ուսուցանման ճանապարհային կենտրոնի ուսումնական վագոնի արդիականացումը: Այլ խոսքով, ՀԿԵ-ն շարունակում է 2010 թվականին երկաթուղու աշխատողների ունակությունների եւ գիտելիքների կատարելագործման համար բացված Ուսուցանման ճանապարհային կենտրոնի արդիականացման ծրագիրը:
Ռուսական երկաթուղիների լոկոմոտիվային տնտեսության նախագծակոնստրուկտորական բյուրոյի եւ ՀԿԵ տեղեկատվահաշվարկային կենտրոնի մասնագետները կատարելագործել են վագոնի վիդեոհամակարգը, տեղադրել նոր, ժամանակակից համակարգչային տեխնիկա եւ պրոեկտորներ:
Ուսումնական վագոնը նախատեսված է ՎԼ-10 էլեկտրաքարշերի մեքենավարների ընթացիկ ուսուցման, ոչ ստանդարտ եւ վթարային իրավիճակներում գործելու ունակությունների ստուգման համար:
Կենտրոնը համալրված է անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, ուսումնական գրականությամբ: 2014 թվականին ավարտվել էր կենտրոնի արդիականացման հերթական փուլը` բացվել էր նոր ուսումնական հրապարակը, արգելակման սարքավորումների նոր դասասենյակը:
"Հարավկովկասյան երկաթուղի" փակ բաժնետիրական ընկերության  Ուսուցման ճանապարհային կենտրոնի Վագոն-տրինաժորի պետ Գալուստ Քոչարյանը մեզ հետ զրույցում բացատրեց, թե ինչ է իրենից ներկայացնում վագոն-տրինաժորը.
- Այն իրենից ներկայացնում է շարժական լսարան, որտեղ մենք պարբերաբար` ամեն ամիս մեքենավարներին, իրենց օգնականներին, կապի աշխատակիցներին, երթեւեկության աշխատակիցներին եւ գծային ուղեմասի աշխատակիցներին դուրս ենք բերում դասընթացների` ամբողջ ՀՀ տարածքով` Երեւանից-Այրում, Երեւանից-Երասխ, Երեւանից-Զոդ:  
Խոսելով այսօրվա մեքենավարների մասնագիտական որակների մասին` մասնագետն ասաց.
- Այսօրվա մեքենավարների աշխատանքը կգնահատեմ բավարար: Ի դեպ ասեմ, որ այսօր մեքենավարների խիստ կարիք է զգացվում, երկաթուղու աշխատող մեքենավարների միջին տարիքը 45-50 է: Մեքենավարների կարիք ունենք, որովհետեւ խոսակցություն կա, որ այս տարի տասը մեքենավարներ պետք է գնան թոշակի, իսկ մեքենավար պատրաստելը մի քանի օրվա բան չէ: Մեքենավարը պետք է իր աշխատանքը սկսի ցածրից` գոնե հինգ տարվա ստաժ պետք է ունենա, որ նոր դառնա մեքենավար, չնայած ունենք մեքենավարների քոլեջ` Գյումրիում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում