ՀԱՑԻ ԳՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ԱՄԵՆԱԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻՆ ԵՆ

Արխիվ 12-16

ՀԱՑԻ ԳՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ,
ԱՄԵՆԱԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻՆ ԵՆ


Արդեն մի քանի օր է, ինչ  հացի որոշ խանութներում փակցված է "լավաշ 80 դրամ" գրությունը, որը  շատ սպառողների զարմացրել է: Եվ իրոք, կարելի է զարմանալ, երբ պարզվում է, որ մեր երկրում ինչ-որ բան կարող է էժանանալ:
Բայց ներկայացնենք միանգամայն ուրիշ երանգի մեկ այլ փաստ եւս. եթե լավաշն էժանացել է, ապա մի շարք վաճառակետերում էլ նույնքանով բարձրացել է հացի մյուս տեսակների գինը: Իսկ դա տարօրինակ է առնվազն նրանով, որ այս երկու ապրանքատեսակների համար միշտ էլ թանկացումը փորձել են բացատրել ալյուրի գներով, եւ չի կարող դրանցից մեկի մոտ լինել այլ գնային տեղաշարժ, իսկ մյուսի մոտª բոլորովին հակառակը:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը նույնպես "Իրավունքի" հետ զրույցում իր զարմանքն արտահայեց փաստի վերաբերյալ. "Լավաշն ու հացը պատրաստվում են նույն ալյուրով, ինչն էլ երկուսի համար ենթադրում է նույն գինը: Ես սրա համար ունեմ միայն մեկ բացատրություն, որ լավաշը հեշտությամբ է պատրաստվում, այդ պատճառով էլ լավաշի գինը` համեմատած հացի գնի, ցածր է",- նշեց Վ. Խաչատրյանը:
Չնայածª մեր զրուցակիցն իր այդ բացատրությանը կասկածում էր, եւ մնում էր դիմել այլ փորձագետի: "Սպառողների խորհրդատվության կենտրոն" հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանն այն կարծիքին է, որ հնարավոր է լավաշի գինը իջեցրել ենª քաշի իջեցմանը զուգահեռ: Ըստ նրա` սա միայն ենթադրություն է, քանի որ ամեն ինչ կհստակեցվի առաջիկայում, երբ խանութներում կատարեն ուսումնասիրություն: Բայց այս տեսակետը եւս պետք է միանգամից բացառել, քանի որ լավաշի քաշն առանց այդ էլ, այնքան է իջեցված, որ հետագա բարակեցումն ու փոքրացումը այն պարզապես կդարձնի որեւէ գնորդ չունեցող թուղթ:
Իսկ ահա լավաշ արտադրողներին ներկայացնող "Գառնու Սուրիկի լավաշ" ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ սպառողական ապրանքների թանկացման ժամանակ ինքն իր արտադրանքը չի թանկացրել. "Մեր ժողովրդին մնացել է միայն հացը, դա էլ թանկացնենք ու սովից կոտորե՞նք մարդկանց": Նա նաեւ հավաստիացրեց, որ լավաշը էժանացել է, որովհետեւ որոշ ընկերություններ հասկացել են, որ էժան ապրանքի կողքին թանկը չի վաճառվում: Հատկանշական է, որ լավաշը 80 դրամով վաճառում են այն տարածքներում, որտեղ գործում են մեկից ավելի հացի խանութներ: Եթե լավաշի  էժանացման պատճառներից մեկը լավաշ արտադրող ընկերությունների "խելքի գալն" է, ապա մնում է հուսալ, որ շատ ընկերությունների համար սա վարակիչ կլինի, եւ այլ ապրանքների գները եւս կիջնեն: Չնայածª այս տրամաբանությունը պետք է տարածվեր նաեւ հացի մյուս տեսակների վրա. չէ՞ որ էժանացած լավաշը պետք է իր վրա հրավիրեր գնորդներին ու հարվածեր մյուս հացարտադրողներին: Իսկ նրանք, էժանացնելու փոխարեն գներն են բարձրացրել:
Իսկ ամենաէականն այն է, որ հացի արտադրությունը, այսինքնª խանութներում հացի գները ¥ասենքª նաեւ որակը¤ դարձել է ամենաքիչ պետական կարգավորում ունեցող առեւտրային ուղղություններից մեկը: Դա էլ լավ հնարավորություն է, որ ում գլխին ինչ գին փչի, սահմանեն: Բայց նաեւ կան համեմատաբար խոշոր արտադրողներ, որոնք էլ իրենց ետեւից տանում են ողջ շուկան: Այսինքն` դժվար չէ հասկանալ հացի այս հերթական թանկացման պատճառը. խոշոր արտադրողներն ավելացնում են գերշահույթները, մանրներն էլ մեծ հաճույքով հետեւում են նրանց: Եվ եթե չկա արգելակող որեւէ պետական մեխանիզմ, դա նրանց շատ լավ էլ հաջողվում է:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում