ԼԵւՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՆՈ՞ՒՄ ԵՆ
Արխիվ 12-16ԼԵւՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՆ
ԻՐԱԿԱՆԱՆՈ՞ՒՄ ԵՆ
«Հարստության մեծ մասը օլիգարխների ձեռքին է, դա էլ են խլելու նրանցից: Գագիկ Ծառուկյանը թող հասկանա, որ 10 տարի հետո նա բոմժ է լինելու. բոլո՛րը թող հասկանան...»: Այս մասին դեռեւս 7 տարի առաջ հայտարարել էր ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ: Հարկ է նշել, որ 2011թ-ին հրապարակելով իր «քաղաքագիտական վերլուծությունը» եւ հետեւողականորեն այն կյանքի կոչելով, Տեր-Պետորսյանը` ամեն ինչով նպաստեց արագացված տեմպերով սեփական կանխատեսումը կյանքի կոչելուն:
Հաշվի առնելով, որ ՀՀ նախագահի երեկվա ելույթում հստակ հնչել է Գագիկ Ծառուկյանի` հնարավոր կրիմինալ եւ առանձնահատուկ խոշոր չափերով հարկերից խուսափելու դրվագները ստուգելու անհրաժեշտության մասին, կարելի է ենթադրել, որ ունեզրկման եւ քրեական պատասխանատվության ենթարկվելու հեռանկարը բավականին իրատեսական է:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

