ՀՀ-ՈՒՄ ԼԱՏՎԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ. "ԱՊՐԻԼԻ 24-Ը ԴԱՍ ԿԼԻՆԻ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ"

Արխիվ 12-16

ՀՀ-ՈՒՄ ԼԱՏՎԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ. "ԱՊՐԻԼԻ 24-Ը ԴԱՍ ԿԼԻՆԻ
ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ"


Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը (ԳՏՀՎԿ) եւ ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության դեսպանատունը կազմակերպել էին "Լատվիական նախագահության առաջնայնությունները Եվրոպական միությունում եւ Հայաստանի հետ համագործակցության ոլորտները" միջազգային գիտաժողով: Մինչ գիտաժողովի սկսվելը, Լատվիայի դեսպան Էլիտա Գավելեն լրագրողների հետ զրույցում պատասխանեց մի քանի հարցի: Հիշեցնենք` Լատվիան 2015-ի հունվարի 1-ից կես տարով դարձել է ԵՄ խորհրդի նախագահող երկիր: Լատվիան, որը ԵՄ անդամ է 2004-ից, առաջին անգամ է գլխավորում Խորհուրդը` ստանալով նախագահությունը Իտալիայից:
-Տիկին դեսպան, ինչպե՞ս կբնութագրեք 1915 թ. իրադարձությունները, ի՞նչ գիտեք դրանց մասին:
- Ես գիտեմ 1915-ի իրադարձությունների մասին: Այդ օրը`ապրիլի 24-ին, այստեղ կլինեն հիշատակի մեծ միջոցառումներ: Հայկական սփյուռքը եւս կնշի այդ ողբերգական իրադարձությունները: Լատվիական կողմը չի ֆիքսել այդ իրադարձությունները` որպես հայերի դեմ կատարված ցեղասպանություն, բայց մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ մեծ ողբերգություն է տեղի ունեցել: 1,5 մլն մարդ սպանվեց այդ իրադարձությունների ժամանակ: Ապրիլի 24-ին Լատվիայից մեծ պատվիրակություն Երեւանում կմասնակցի պատմական այդ իրադարձությունը նշելուն:
- Ըստ Ձեզ` այդ օրը Թուրքիայի՞, թե Հայաստանի համար է ճշմարտության պահ:
- Ես ուրախանում եմ, որ հիշողության միջոցառումներն ուղղված են ոչ միայն 100-րդ տարելիցին, այլեւ ընդհանրապես ցեղասպանության երեւույթը կանխարգելելուն ամբողջ աշխարհում: Ապրիլի 24-ը դաս կլինի ամբողջ աշխարհի համար, որպեսզի կենտրոնանան ոչ միայն սեփական սարսափելի ցավի վրա, այլեւ կանխեն նման իրադարձություններն ամբողջ աշխարհում: Ձեր իշխանությունը խելացի որոշում է կայացրել. կազմակերպել հատուկ միջոցառում` ինչպես հետագայում կանխել նման ցեղասպանությունները:
- Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի վարած քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում:
- Որպես Լատվիայի դեսպան Հայաստանում եւ Վրաստանում` կարծում եմ, որ տեղին չէ արտահայտել իմ անձնական կարծիքը` Թուրքիայի իշխանությունների վերաբերյալ: Բայց լատվիական կողմը եւս մեկ անգամ հաստատում է, որ բոլոր կոնֆլիկտները պետք է լուծվեն միմիայն խաղաղ ճանապարհով` առանց որեւէ ագրեսիայի ու հանգիստ, այնպիսի մթնոլորտում, երբ հնարավոր կլինի խաղաղ բանակցել:
- Լատվիան դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հնարավո՞ր է` 100-ամյակին ընդառաջ ձեր պետությունը ընդունի եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
- Դա Լատվիայի խորհրդարանի որոշելիքն է, ես այս պահին որեւէ տեղեկություն չունեմ:
- Հայաստանը համագործակցության ի՞նչ հեռանկարներ ունի` ԵՄ-ի հետ համագործակցելու համար, հատկապես Մաքսային միությանն անդամակցելուց հետո: Արդյոք կստորագրվի՞ որեւէ փաստաթուղթ` կամ քաղաքական, կամ տնտեսական բովանդակությամբ:
- Մեծ անակնկալ ու շոկ էր, երբ Հայաստանը 2013 թ. սեպտեմբերի 3-ին ստորագրեց Մաքսային միության անդամ դառնալու փաստաթուղթը: Բայց ուրախ եմ, որ բանակցությունները չդադարեցրինք: Դժվար է կանխատեսել` ինչ կլինի մեկ ամիս հետո կամ կոնկրետ ինչ փաստաթուղթ կստորագրվի Արեւելյան գործընկերության շրջանակներում: Կարեւոր է, որ այսօր Հայաստանն ու ԵՄ-ն աշխատում են նոր փաստաթղթի շուրջ, իրավական նոր շրջանակներում`զարգացնելու Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Հունվարի 20-ին տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 15-րդ նիստը, որտեղ բավական կառուցողական բանակցություններ եղան: Մեզ համար կարեւոր է պահպանել Արեւելյան գործընկերության ձեւաչափը ԵՄ-ում` մեր նախագահության ժամանակ, քանի որ այն բավական հաջող համագործակցության ձեւաչափ է:
- Ինչպիսի՞ն կլինի հայ-լատվիական թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունները Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունից հետո:
- Անկախ նրանից, թե ինչ ուղղություն է ընտրել Հայաստանը, մեր հարաբերությունները կառուցողական են: Մենք այս տարի նախատեսում ենք Լատվիայի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան: Հայաստանի եւ Լատվիայի քաղաքական հարաբերությունները իրոք բարիդրացիական են ու կառուցողական: Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, կա իհարկե, փոքր առաջընթաց, բայց երկու երկրների հեռավորությունը խանգարում է հաստատել ինտեսիվ հարաբերություններ: Այս տարի, հավանաբար, տեղի կունենա մեր տնտեսական ֆորումը: Միաժամանակ Ռիգայում Արեւելյան գործընկերության շրջանակներում տեղի կունենա բիզնես ֆորում, որը եւս մեկ անգամ հնարավորություն կընձեռի հաստատել ընդհանուր երկխոսություն եւ ընդհանուր կապեր:
- Ինչպե՞ս եք տեսնում ԼՂ հակամարտության լուծումը, եթե Ադրբեջանը գրեթե ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը եւ պարբերաբար դիվերսիոն փորձեր կատարում:
- Ես կրկնում եմ Լատվիայի ԱԳ նախարարի խոսքերը. միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով պետք է շարունակվեն բանակցությունները: Կա ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակում էլ կարելի է հասնել ռեալ հաջողությունների:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում