1. Փետրվարի 15-ի ժամը 00:00-ից զինադադարի հաստատում, 2. Այսօրվա շփման գծից ծանր սպառազինության հետքաշում, 3. Դոնբասի բնակչության օրինական իրավունքների պահպանում, 4. Սահմանային հարցերի լուծում` Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների հետ համաձայնությամբ, 5. Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների հատուկ կարգավիճակի մասին ավելի վաղ ընդունված օրենքի գործարկում, 6. Մարդասիրական ու տնտեսական բնույթ կրող մի շարք հարցեր:
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ
12 ՓԵՏՐՎԱՐ 2015
Հաշվի առնելով այն փաստը, որ վերջին շրջանում Իրաքում եւ Սիրիայում "Իսլամական պետությունը" եւ այլ ահաբեկչական խմբավորումներն ինչպիսի ծանր հարված ստացան, վստահաբար կարելի է պնդել, որ այս խմբավորման վախճանը մոտենում է: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի "Ղոդս" ուժերի հրամանատար, գեներալ ՂԱՍԵՆ ՍՈԼԵՅՄԱՆԻ
Տեր-Պետրոսյանը 25 տարվա հեռավորությունից տակավին չի ուզում ընդունել, որ իր նախագահության տարիներին Թուրքիայի նկատմամբ իրականացված քաղաքականությունն անարդյունավետ է եղել, եւ այսօր կրկին պնդում է նույնը, որ Հայաստանը պետք է ամբողջովին զինաթափ լինի Թուրքիայի առաջ ու գլուխ ծռի: Տեր-Պետրոսյանը այս քաղաքականությունն իրականացրեց եւ, կրկնում եմ, որեւէ արդյունքի չհասավ: Չնայած ձախողմանը` դարձյալ շարունակում է իր սխալ ճանապարհը: Տեր-Պետրոսյանն անզոր է նսեմացնել հռչակագրի կարեւորությունը, եւ չի կարող խաթարել հռչակագրի շուրջ ստեղծված միասնականությունը: Իսկ նրա արտահայտած մտքերն ընդամենը եկան հաստատելու մեր միասնականությանն ուղղված ներքին սպառնալիքների մասին, ու դա մենք պետք է հաշվի առնենք: ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ