ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է "ՊԱՌԱՆՈՅԻ"

Արխիվ 12-16

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է "ՊԱՌԱՆՈՅԻ"

Երեկ կառավարության նիստից հետո լրագրողներս հերթական անգամ փորձեցինք "լեզու գտնել" ՀՀ բնապահպանության նախարար ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ: Առաջին հայացքից թվաց, որ նախարարի մոտ նախորդ տարվա համեմատ առաջընթաց կա, եւ կարելի է նրա հետ որոշ ոլորտային խնդիրների մասին խոսել, հատկապես ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման եւ կարգաբերման աշխատանքների մասին: Ինչի վերաբերյալ Ա. Գրիգորյանը նշեց. "Դուք բոլորդ տեղեկացված եք, թե նախորդ տարվա կտրվածքով` այդ ոլորտում ինչ հաջողություններ ենք ունեցել: Մենք 753 միլիոն խորանարդ մետր խնայողություն ենք ապահովել եւ, բնականաբար, աշխատանքները չենք ավարտել` կլիմայական պայմանների պատճառով, քանի որ ձմեռ էր, եւ եղանակը թույլ չէր տալիս, որպեսզի լիարժեք գործունեություն ծավալենք: Բնականոն ձեւով մենք շարունակելու ենք մեր աշխատանքները, քանի որ դա մեր հետագա սերունդների հետ կապված խնդիր է, եւ հուսով եմ, որ մեզ կհաջողվի իրականացնել այն, ինչ որ մեր առջեւ դրված է եւ ձեզ տեսանելի է": Ապա սկսեց սրտնեղել. "Հաճախ հրավիրում ենք ձեզ բոլորիդ, բայց, չգիտեմ ինչու, որոշները խուսափում են մեզ հետ գալ, որպեսզի ավելի հստակ, ձեր աչքով տեսնեք` ինչ է կատարվում": Իսկ երրորդ հարցն արդեն, հավանաբար նախարարին հիշեցրեց հայտնի երգի տողերը` "Մի հատը լավ է, երկուսը բավ է, բայց լավ իմացիր` երրորդը շառ է": Այն հարցին, թե եթե իր սպասումները չարդարացվեն, եւ նախատեսված աշխատանքները այդպես էլ չստացվեն ավարտին հասցնել, արդյո՞ք նա հրաժարական կտա, վերջինս լրագրողներից մեկի հարցին ի պատասխան` իր հին ոճով նյարդայնացավ. "Ես ձեր հարցին բացարձակապես ցանկություն չունեմ պատասխանելու, որովհետեւ մի քանի անգամ դուք իմ խոսքերը խեղաթյուրել եք եւ, բնականաբար չեմ ուզում ձեզ հետ խոսել": Սա, իհարկե, կհամարեինք բացառիկ դեպք, եթե պարոն Գրիգորյանը նույն տեքստը ասած չլիներ եւս մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների` տարբեր առիթներով: Ուստի` զարմանալի է, որ բնապահպանության նախարարը լրագրողների նկատմամբ կողմնակալ վերաբերմունք ունենալով ու լրագրողական հարցերին ընտրովի պատասխանելով հանդերձ` դեռ նեղվում է, որ իր հետ մարզեր հրաժարվում են մեկնել շատ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Չէ՞ որ լրագրողը Բնապահպանության նախարարության աշխատակից չէ ու դժվար թե "կուլ տա" նմանատիպ վիրավորանքները: Հետեւաբար, պարոն նախարար, Ձեզ հետ անգամ մատաղ ուտելու գնալու համար պետք է երկմտել, ուր մնաց ձեզ հետ մեկնել` հորեր լուծարելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում