ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ`
ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
"Ժողովուրդ" օրաթերթը գրել է, որ ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի ծեծի կազմակերպման գործում իր դերակատարությունն ունի ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: "Իրավունքի" հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ հերքում է այդ տեղեկատվությունը` այն համարելով ապատեղեկատվություն եւ անտրամաբանական անհեթեթություն:
-Պրն Էնֆիաջյան, փետրվարի 15-ին տեղի է ունենալու "եռյակի" լիդերների հանդիպումը: Տեղյա՞կ եք` ինչ հարցեր են քննարկվելու:
- Լիդերների հանդիպումից հետո, բնականաբար, կհրապարակայնացվեն որոշումները` գործողությունների ու քայլերի տեսքով:
- Արդյո՞ք լիդերության հարցը կորոշվի այս հանդիպման ժամանակ:
- Այն, ինչ կորոշվի, բնականաբար, կհայտարարվի:
- Ի դեպ, "եռյակի" լիդերների հանդիպումը ինչո՞ւ է կիրակի օրը նախատեսված:
- Եթե կա նպատակ մեզ համար` հանդիպելու, գործունեություն ծավալելու, աշխատանքային կամ ոչ աշխատանքային օրն այդքան էլ կարեւոր չէ:
- "Հիմնադիր խորհրդարանի" անդամ, Շուշիի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը "եռյակի" գործունեությունը համարել է կեղծ: Ինչպե՞ս եք արձագանքում այս հայտարարությանը:
- Որեւիցե նման հայտարարության չեմ փորձի պատասխանել: Մեր գործունեությունն արդար է, շիտակ, աշխատել եւ աշխատելու ենք հանուն ՀՀ-ի քաղաքացու` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

