ԿՈՒՐՍԱՆՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԳՆԴԱՊԵՏԻ ՈՐԴՈՒ ՓԱՍՏԱԲԱՆ «ԻՄ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԸ ԱՆՄԵՂ ԿՃԱՆԱՉՎԻ»
Արխիվ 12-16ԿՈՒՐՍԱՆՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԳՆԴԱՊԵՏԻ
ՈՐԴՈՒ ՓԱՍՏԱԲԱՆ «ԻՄ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԸ ԱՆՄԵՂ
ԿՃԱՆԱՉՎԻ»
Երեւանի Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող՝ ինստիտուտի պետի տեղակալի որդի Գնել Թեւոսյանի փաստաբան Արա Զաքարյանը բողոքարկել է իր պաշտպանյալի խափանման միջոցը կալանք ընտրելու՝ առաջին ատյանի կայացրած որոշումը: Iravunk.com-ի հետ զրույցում Արա Զաքարյանը ասաց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը.«Գնելը առհասարակ դեպքի վայրում չի եղել, եւ ես հուսով եմ, որ շատ շուտով իմ պաշտպանյալը անմեղ կճանաչվի»:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

