ԻՄ ԵՏՄ-Ն ՔՈ ԵՄ-ԻՆ ՎՆԱՍ ՉԻ, ՎՆԱՍ ՉԻ...
Արխիվ 12-16ԻՄ ԵՏՄ-Ն ՔՈ ԵՄ-ԻՆ ՎՆԱՍ ՉԻ, ՎՆԱՍ ՉԻ...
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը` ասաց, որ Հայաստանն անկաշկանդ զարգացնում է իր հարաբերությունները ԵՄ-ի հետ. "Այս պահին մտքերի փոխանակման փուլում ենք մի շարք կարեւորագույն հարցերի շուրջ":
ԱԳ նախարարի տեղակալի խոսքով` այս պահին եվրոպացի գործընկերների հետ քննարկում ենք նոր իրավական շրջանակի ձեւավորման հարցը:
"Իրավունքի" հարցին` արդյո՞ք կստորագրվի ԵՄ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, Կարեն Նազարյանը չցանկացավ կանխորոշել եվրոպացի գործընկերների հետ մտքերի փոխանակման գործընթացի ավարտը:
Արդյոք մտքերի փոխանակումը կհանգեցնի նոր փաստաթղթի ստորագրմանը` Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ, ԱԳՆ ներկայացուցչի խոսքով` այս պահին քննարկվում է նոր փաստաթղթի նոր իրավական հիմքի շրջանակը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

