ՈՎՔԵՐ ԵՆ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԵԼ ՀՀԿ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
Արխիվ 12-16ՈՎՔԵՐ ԵՆ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԵԼ ՀՀԿ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
ՀՀԿ խորհրդի նիստը տեւեց ավելի քան երկու ժամ: Ինչպես արդեն հայտնի է, խորհրդի նիստի ընթացքում ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը իր գնահատականներն է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ, ապա հանդես է եկել ծրագրային ելույթով:
ՀՀ նախագահի ելույթից հետո իրենց խոսքով հանդես եկան շուրջ 15 հոգի` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ երկու փոխնախագահները, ՀՀԿ դաշինքում գտնվող չորս կուսակցությունների` ԱՄ-ի, ՍԻՄ-ի, ՔԴՄ-ի եւ ՄԻԱԿ-ի ղեկավարներ Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը, Խոսրով Հարությունյանը եւ Լեւոն Մարտիրոսյանը: Ինչպես նաեւ ՀՀԿ երիտթեւի նախագահ Կարեն Ավագյանը, ԱԺ երկու հանձնաժողովների նախագահներ Հակոբ Հակոբյանը եւ Կորյուն Նահապետյանը, մի քանի ՀՀԿ-ական պատգամավորներ, այդ թվում գեներալ Մանվել Գրիգորյանը, ով իր խոսքում նշել է, որ Երկրապահը ՀՀ նախագահի հետ է եւ ովքեր փորձում են պառակտել ազատամարտիկների միությունը, լավ մարդ չեն:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

