ԼՂՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ՈՐՈՇԵԼ Է "ԱՌԱՅԺՄ ՉԽՈՍԵԼ"
Արխիվ 12-16ԼՂՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ՈՐՈՇԵԼ Է "ԱՌԱՅԺՄ ՉԽՈՍԵԼ"
Լրագրողների հետ հանդիպմանը "Հարյուրամյակն առանց ռեժիմի" նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սէֆիլյանն իր խոսքում մի քանի անգամ շեշտեց "գեներալ կոչվածների" մասին, որոնք բերձորյան դեպքերի ժամանակ ակտիվ դերակատարություն են ունեցել: Մասնավորապես անդրադառնալով ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանին` նշել է. "Արթուր Աղաբեկյանը հայտնի խաբեբա է, այդ մասին կարող են փաստել իմ ժամանակակիցները, որոնք որեւէ կերպ կապ են ունեցել Աղաբեկյանի հետ": Գումարած դրանª նույն բերձորյան դեպքերի առնչությամբ ոչ անհայտ Իգոր Մուրադյանն էլ հայտարարել էր, թե ինքը մասնակցում է այդ երթին, քանի որ դա պետք է դառնար հակառուսական ակցիա:
Ճիշտ է, այս ամենի հետ կապված` երեկ ԼՂՀ փոխվարչապետ ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ` Սէֆիլյանի հայտարարության հետ կապված որոշ մեկնաբանություններ տվել էր, սակայն դեռ կան ճշտելու հարցեր: Այդ թվում, թե նա ի՞նչ կարծիք ունի Ի. Մուրադյանի այդ հակառուսական ծայրահեղությունների մասին, հաշվի առնելով նաեւ ժամանակինª դեռ պատերազմի տարիներից սկսած, Ա. Աղաբեկյանի եւ Ի. Մուրադյանի բավականին սերտ կապերը: Սակայն պարոն Աղաբեկյանը այս ամենի մասին դեռ չի ցանկանում խոսել. "Ներողություն եմ խնդրում, ես որոշել եմ որեւէ լրատվամիջոցի հետ առայժմ չխոսել":
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

