«ԻՆՔՆ ԻՐԵՆ ԴԱՆԱԿՈՎ ՎՆԱՍԵԼ Է, ԱՊԱ ՓՈՐՁԵԼ ՀՐԴԵՀԵԼ ՏՈՒՆԸ»
Արխիվ 12-16«ԻՆՔՆ ԻՐԵՆ ԴԱՆԱԿՈՎ ՎՆԱՍԵԼ Է, ԱՊԱ ՓՈՐՁԵԼ
ՀՐԴԵՀԵԼ ՏՈՒՆԸ»
Շնող գյուղի տներից մեկում փետրվարի 12-ին տղամարդու դի է հայտնաբերվել: Ըստ տարածված լուրերի դիակի վրա եղել են այրվածքներ ու որովայնի հատվածում դանակի հետք: Դեպքի եւ մահացողի մասին մանրամասներ iravunk.com-ին ներկայացրեց Շնող գյուղի գյուղապետ Սահակյանը.
- Այդ տղան երիտասարդ տարիներին շատ հավասարակշիռ, խելացի, հրաշալի երիտասարդ էր: Բայց վերջին տաս տարիների ընթացքում նրա հոգեկանը խանգարվել էր, տանից դուրս չէր գլիս, ոչ մեկի հետ չէր շփվում: Բազմիցս տունը հրկիզելու փորձեր էր արել, որոնք կանխվել են: Ապրում էր մենակ, ծնողները մահացած են, ամուսնացած չէր:
- Անդրադառնալով դիակի վրա հայտնաբերված վնասվածքներին գյուղապետը ասաց.
- Դիակի վրա հայտնաբերված դանակի հետքերը, դրանք բոլորը ինքնապանության փորձեր են եղել, ոչ մի կողմնակի մարդ, նրան չէր վնասի: Նրան հայտնաբերել են հարազատները` տեսնելով, որ տանից ծխի հոտ է դուրս գալիս, մտել են տուն ու արդեն մահացած գտել: Այսինքն, նա ինքն իրեն դանակով վնասել է, ապա փորձել հրդեհել տունը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

