ԱՅՍ ՏԱՐԻ ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՏՈՆԸ ԿՆՇՎԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ
Արխիվ 12-16ԱՅՍ ՏԱՐԻ ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՏՈՆԸ ԿՆՇՎԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Բուն Բարեկենդանն այս տարի տոնելու է փետրվարի 15-ին: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ու աջակցությամբ թեմի երիտասարդներն արդեն երկրորդ տարին է ինչ ծրագրեր են իրականացնում` տոնի երբեմնի ժողովրդականությունը վերականգնելու ուղղությամբ:
Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս Երևանի բոլոր վարչական շրջաններում Բուն Բարեկենդանը կնշեն իրենց համայնքների հոգեւորականների խորհրդով ու աջակցությամբ: Բոլոր միջոցառումների մասնակիցները միանալու են Բուն Բարեկենդանի օրը՝ փետրվարի 15-ին, կազմակերպվող տոնական շքերթին ու Կասկադ համալիրում տեղի ունենալիք տոնախմբությանը:
Նույն օրը ժամը 13.30-ին ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի դիմակներով տոնական շքերթը, որը կանցնի Մաշտոցի պողոտայով դեպի Կասկադ համալիր: Այստեղ օրը հագեցած կլինի ագզային երգ ու պարով: Կազմակերպվելու է ուտեստների հյուրասիրություն, ս. Սարգսի տոնին նվիրված նկարների ցուցահանդես, թատերական ներկայացումներ, խաղեր, մրցույթներ, իսկ վերջում կլինեն նաեւ մրցանակներ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

