«ՄԻ՛ ԺԽՏԻՐ» ԵՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻՆ»

Արխիվ 12-16

«ՄԻ՛ ԺԽՏԻՐ» ԵՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ԿՄԱՍՆԱԿՑԻ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻՆ»

 

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին` «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Երգի միջազգային մրցույթին այս տարի կմասնակցի 39 երկիր, իսկ Եվրոպական հեռարձակողների միության անդամ մի քանի երկիր` Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիա եւ Հերցոգովինան, Սլովակիան, Թուրքիան, Լիխտենշտեյնը եւ Լյուքսեմբուրգը տարբեր պատճառներով հրաժարվել են մրցույթին մասնակցելուց: Դեռեւս շարունակում է անհայտ մնալ «Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը ներկայացնող արտիստի անունը:

Գրեթե մեկ ամիս առաջ «Իրավունքի» հետ զրույցում «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ասաց, որ Հանրային հեռուստաընկերությունը դեռեւս փնտրտուքների մեջ է, ու մրցույթին մասնակցող արտիստի անունը պարզ կլինի փետրվարին: Իսկ այդ ընթացքում ընթանում է կատարողի եւ երգի ներքին ընտրություն: Պարզվում է, որ այս տարի «Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը կներկայանա նոր խմբով ու նոր ձեւաչափով: Ավելին` հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին` «Կառուցելով կամուրջներ», ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշել է մրցույթին ներկայացնել նոր ձեւաչափ.


«ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ ԿԲԱՑՎԻ ԱՆՄՈՌՈՒԿԻ ՄԵԿ ԹԵՐԹԻԿԸ»


- Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը` որոշվել է այս տարի համախմբել 1915-ին աշխարհի 5 աշխարհամասերում` Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում, Աֆրիկայում, Ավստրալիայում սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, որոնք զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ: Նրանց կմիանա եւս մեկ մասնակից Հայաստանից, որը կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի Genealogy անվանումը` 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն:

Իսկ երգը վերնագրված է «Don't deny»` «Մի՛ ժխտիր»: Genealogy խմբի առաջին մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 16-ին:

- Իսկ խմբի մյուս 5 անդամների ինքնությունը ե՞րբ հայտնի կլինի հայ հանրությանը:

- Դրանք մեր անակնկալներն են, որոնց մասին պարբերաբար կներկայացնենք: Այսինքն` փետրվարի 16-ին կբացվի անմոռուկի մեկ թերթիկը` հայտնի կդառնա մասնակիցներից մեկի անունը, հենց այդ օրն էլ կտեղեկացնենք, թե երբ ենք հայտնելու հաջորդ մասնակցի անունը:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Հ.Գ. Թեմայի մասին առավել մանրամասն կարդացե՛ք տպագիր «Իրավունքի» այսօրվա համարում:

 


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում