ԱՆԷԱԿԱՆ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ԱԺ ՄՈՆԻՏՈՐԻՆԳՈՒՄ ԲՀԿ-Ի ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ. ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Արխիվ 12-16ԱՆԷԱԿԱՆ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ԱԺ ՄՈՆԻՏՈՐԻՆԳՈՒՄ ԲՀԿ-Ի
ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ. ՏԻԳՐԱՆ
ՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Ինչպես եւ խոստացել էին, այսօր ԲՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է, երեկ ՀՀԿ-ի խորհրդի նիտսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցրած հայտարարությունները, մասնավորապես ԲՀԿ առաջնորդի մասին: Պատասխանելով մի շարք լրագրողների հարցերին ԲՀԿ մամուլի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ քիչ անց ԲՀԿ առաջնորդը կպատասխանի բոլոր հարցերին, որոնք առաջացել են երկրի նախագահի եևեկվա հայտարարություններից:
«Իրավունքի» հարցին, թե ըստ ԱԺ մոնիտորինգի արդյունքների նիստերից ամենաշատ բացակայությունները ունեցել է հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ԲՀԿ մամուլի պատասխանատուն այն անէեական համարեց: Իսկ այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն իր բոլոր հարցերը լուծում է միայն գումարներ բաժանելով, եթե հաշվի առնենք, որ ԲՀԿ առաջնորդը 100 հազար դոլար է առաջարկել այն մարդուն, ով կգտնի ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանին դաժան ծեծի ենթարկելու մեջ, պարոն Ուրիխանյանն ասաց. «Իսկ դուք ունե՞ք քաղաքական հարցեր, օրինակ մեկ միլիոնի հասնող հացի ու դեղի կարիք ունեցող մարդկանց վերաբրյալ»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

