ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԽԱՌՆԵԼ Է «ԵՌՅԱԿԻ» ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ
Արխիվ 12-16ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԽԱՌՆԵԼ Է «ԵՌՅԱԿԻ»
ԽԱՂԱՔԱՐՏԵՐԸ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը մեծ շոկ է առաջացրել քաղաքական ուժերի շրջանակում, հատկապես «եռյակի» ներսում: Այսօր «Նյութ» ակումբում պետք է ասուլիսով հանդես գար «Ժառանգություն» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սակայն նրա փոխարեն ասուլիս տվեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով` «Ժառանգությունը» ներկուսակցական քննարկումների մեջ է, այդ պատճառով այսօր ասուլիսով հանդես չի գա: Բայց փետրվարի 18-ին հենց այս ակումբում Րաֆֆի Հովհաննիսյանը կտա ասուլիս եւ կպատասխանի լրագրողների հարցերին:
Արդյոք «եռյակի» ղեկավարները միասնական հայտարարությամբ հանդես կգան: «Այո, կլինի, բայց չգիտեմ, երբ կլինի»,- ասաց կուսակցության փոխնախագահը, ապա հավելեց, որ պետք է ցրվի ԱԺ-ը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

