«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ Է ՄԻ ՄԱՐԴ, ՈՐՆ ԻՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՂԾՈՒՄ Է ՆԱԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ»

Արխիվ 12-16

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ Է ՄԻ ՄԱՐԴ, ՈՐՆ ԻՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՂԾՈՒՄ Է ՆԱԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ»

 

Երեկ տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ՀՀ Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ նշել է. «2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին եւ Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»: Այս մասին խորհրդի նիստից հետո զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ:

-Պարոն Նիկոյան, որո՞նք են լինելու այն անհրաժեշտ քայլերը, որոնք կհաջորդեն ՀՀ Նախագահի ելույթին:

- Սկսվելու է կարգով նախատեսված գործընթաց, որը վերաբերում է Ազգային ժողովի պատգամավորի բացակայություններին: Խոսքը վերաբերում է նրան, որ յուրաքանչյուրի գործողությունները պետք է տեղավորել օրենքի մեջ: Եթե քաղաքական գործիչ է, եթե որեւիցե մեկը խոսում է ազգի անունից, պետության եւ պետականության անունից, խոսում է պառլամենտարիզմի անունից, օրենքի անունից, ապա պետք է առաջինը պահանջի իրենից: Այնպես որ, պատգավորները այդ գործընթացը սկսելու են:

- Իսկ ինչպե՞ս է ձեւակերպվելու պատգամավորական մանդատը վայր դնելու պահանջը:

- Կանոնակարգը սահմանում է, որ եթե կան որոշակի բացակայությունների թիվ եւ եթե որեւիցե պատգամավոր այդ թվից ավել բացակայել է անհարգելի, ապա սկսվում է վերոնշյալ գործընթացը, ինչը հստակ ասվել է:

- Ինչո՞վ էր պայմանավորված, որ հենց այս պահին բարձրաձայնվեց այդ մասին:

- Նույն կերպ կարող եք ասել, թե ինչու մինչեւ հիմա անվտանգության խորհրդի անդամ է մի մարդ, որն իր գործողությամբ ստեղծում է նաեւ անվտանգության խնդիր հենց պետության մեջ: Բայց այդ հարցադրումները բազմաթիվ անգամ հնչել են եւ այսօր եկել է այդ հարցադրումներին ընթացք եւ լուծում տալու ժամանակը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում