«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՎ` ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆՔ ՄԻԳՈՒՑԵ «ՀՈՒՆՑԱԾ ԽՄՈՐԸ» ԴԱՐՁՆԵԼ ՈՐԱԿՅԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ ԿԱՄ ԴԵՄՔ»

Արխիվ 12-16

«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՎ` ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆՔ ՄԻԳՈՒՑԵ «ՀՈՒՆՑԱԾ ԽՄՈՐԸ» ԴԱՐՁՆԵԼ ՈՐԱԿՅԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ ԿԱՄ ԴԵՄՔ»

 

Երեկ ՀՀԿ խորհրդի նիստից հետո` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ անդրադարձավ ՀՀ նախագահի ելույթին, մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ ԲՀԿ առաջնորդի հասցեին հնչեցված կոշտ գնահատականներին.

- Մենք կողմնակից ենք քաղաքական, այդ թվում` նաեւ կառուցողական համագործակցությանը եւ միանգամայն ըմբռնումով ենք վերաբերում ընդդիմադիր քաղաքական ուժերի հանրային կյանքում տեղ գտած քննադատություններին, բայց եթե դրանք չեն անցնում սահմանները եւ նույնիսկ չեն մոտենում ազգային անվտանգությանը: Հիմնականում ՀՀԿ խմբակցության եւ քաղաքական խորհրդի անդամները միաձայն պաշտպանեցին ՀՀ նախագահին եւ գործադիր մարմնի կայացրած գնահատականներին եւ, ըստ էության, պայմանավորվածություն ձեռք բերեցինք քայլ առ քայլ իրավիճակը բերել կառուցողական երկխոսության մթնոլորտի:

- Պարոն Հարությունյան, ըստ Ձեզ, արդյո՞ք չափազանց կոշտ չէին հնչեցված գնահատականները:

-ՀՀ նախագահն այն մարդկանցից մեկն է, որը միշտ աչքի է ընկել շատ զուսպ, ես կասեի` նույնիսկ երբեմն ավելորդ հանդուրժողականությամբ: Բայց, կարծես թե, ինչ-որ մի բան արդեն չափն անցնում էր: Այսինքն` երբ քաղաքական պայքարը կորցնում է իր բնական էությունը, բովանդակությունը եւ ընդհուպ մինչեւ ձեւավորում է ազգային անվտանգության առումով սպառնալիքներ, կարծում եմ` ՀՀ նախագահը որպես մեր ազգային անվտանգության համար մեկ երաշխավորը պարտավոր էր ճիշտ գնահատականներ տալ:

- Բայց չէ՞ որ նույն ԲՀԿ-ն ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկերն էր…

- Ճիշտ եք, եւ նաեւ ՀՀ նախագահը ինքնաքննադատաբար ասաց, որ մենք տարիների ընթացքում համագործակցելով` փորձում էինք միգուցե «հունցած խմորը» դարձնել որակյալ քաղաքական ուժ կամ քաղաքական դեմք: Եվ նա նշեց` ներողություն եմ խնդրում, չստացվեց:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում