«ԲՀԿ-Ն ՆՈՐԻՑ ԿՄՆԱ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ, ԹԵ ԿԴԱՌՆԱ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ԴԱ ԱՐԴԵՆ ԻՐԵՆՑ ՈՐՈՇԵԼԻՔ ԳՈՐԾՆ Է»

Արխիվ 12-16

«ԲՀԿ-Ն ՆՈՐԻՑ ԿՄՆԱ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ, ԹԵ ԿԴԱՌՆԱ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ԴԱ ԱՐԴԵՆ ԻՐԵՆՑ ՈՐՈՇԵԼԻՔ ԳՈՐԾՆ Է»

 

Դժվար թե մեկ օր առաջ որեւէ մեկը կարող էր կռահել ներքաղաքական նման զարգացումներ, սակայն ՀՀԿ խորհրդի նիստին հնչած ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ելույթը ցնցեց մի շարք քաղաքական ուժերի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավորությամբ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:

- Պարոն Ավետիսյան, չե՞ք կարծում, որ ՀՀ նախագահի հնչեցրած կոշտ գնահատականները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ ԲՀԿ առաջնորդի հասցեին, կարող է բերել քաղաքացիական բախումների:

- Չեմ կարծում, որովհետեւ նախեւառաջ քաղաքացիական հակասության խնդիր չկա: Ամեն ինչ արվելու է օրենքի սահմաններում: Եվ, իրոք, հասարակությանն արդեն ժամանակն է ամեն ինչ ճշմարիտը ասել, որովհետեւ շատ դեպքերում թողտվությունը բերում է հասարակության եւ քաղաքականության մեջ շատ ծանր հետեւանքների: Իսկ այդ ծանր հետեւանքներից խուսափելու համար հարկավոր է արդեն որոշակի կոնկրետ քայլեր ձեռնարկել:

- Իսկ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ որեւէ անդրադարձ եղե՞լ է ՀՀ առաջին նախագահի հնչեցրած կարծքիների մասին` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համահայկական հռչակագրի վերաբերյալ, որտեղ վերջինս հռչակագրի պահանջատիրության թեզը հակասահմանադրական է համարում:

- Այդ մասին չի եղել քննարկումներ խորհրդի նիստում, որովհետեւ նիստի առանցքում կոնկրետ այդ գնահատականներն էր կոնկրետ քաղաքական ուժի եւ քաղաքական ուժի ներկայացուցչի վերաբերյալ: Այսինքն` մնացած հարցերը մանրամասնորեն չենք քննարկել:

- Ըստ Ձեզ, այս ելույթից հետո կարո՞ղ ենք ասել, որ այլեւս ԲՀԿ-ն ընդդիմություն կդառնա:

- Պարզ ասեմ` դա արդեն ԲՀԿ-ի գործն է: Ընդամենը ՀՀ Նախագահը, ՀՀԿ Գործադիր մարմինը եւ հետո խորհուրդը գնահատական է տվել այն վերջին դրսեւորումներին, որ կատարվել է ԲՀԿ-ի եւ նրա ղեկավարի կողմից: Այսինքն` սրանից հետո ԲՀԿ-ն նորից կմնա անհասկանալի այլընտրանք, թե կդառնա ընդդիմություն, դա արդեն իրենց որոշելիք գործն է:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում