ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ` ԻՆՉ ԿՄՏԱԾԵՆ ԱԶԵՐԻՆԵՐԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ` ԻՆՉ ԿՄՏԱԾԵՆ ԱԶԵՐԻՆԵՐԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ

 

Հունվարի 31-ին Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների  նկատմամբ ԼՂՀ ոստիկանության կիրառած բռնությունը մեծ արձագանք է գտել  ադրբեջանական մամուլում: Բնականաբար, ադրբեջանցիներն այս դեպքերը ներկայացրել են բացասական երանգավորումով` գործածելով «Արցախն օկուպացրած ռեժիմի կողմից   իրականացվել են անկարգություններ» եւ նման այլ  բառակապակցություններ: «Իրավունքը» «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի  հրամանատար Ժիրայր Սեֆիլյանից հետաքրքրվեց`  իրեն վատ չի՞ զգում, որ ինքը եւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները  ադրբեջանցիների բերանը լեզու դրեցին: «Ես ինձ վատ եմ զգում, որ մենք երկար տարիներ հանդուրժում ենք երկրի ղեկը տականքին փոխանցելուն: Վատ եմ զգում, որ մեր երկիրը մարդաթափվում  է: Մեզ հետաքրքրողը մեր ներքին ամրությունն է, այլ ոչ թե` ազերիները կամ աշխարհն  ի՞նչ կարող են ասել մեր մասին: Այն օրվանից , երբ ԵՏՄ ենք մտել, Արցախի հանրապետության անկախության քարոզարշավով զբաղվելը անհեթեթություն է»,- պատասխանեց ազատամարտիկը, ապա հավելեց, որ երկու պետություն խաղալու մարտավարությունը  հօդս է ցնդելու:

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգողը կարծում է, որ պետք  է օր առաջ սկսել Արցախը Հայաստանին միացնելու գործընթացը:

Մեր դիտարկմանը, թե շրջանառվող լուրերի համաձայն` «Հիմնադիր խորհրդարանը» հովանավորվում է դրսից,  Ժիրայր Սեֆիլյանը խնդրեց փաստերով խոսել: «Մենք նյութական լուրջ խնդիրներ ունենք եւ դիմում ենք մեր ժողովրդին` օժանդակել մեզ: Մեր միակ աղբյուրը մեր ժողովուրդն է» ,- եզրափակեց ազատամարտիկը:

Հետաքրքիրն այն է, որ ազատամարտիկը ոգեւորված եւ պաթոսով է խոսում մեր երկրի ներքին ամրության մասին, սակայն հենց «Հիմնադիր խորհրդարանն» է Արցախին փորձում ներքաշել Հայաստանի ներքաղաքական խնդիրների հորձանուտ` չմտածելով թե ինչ մեսիջ է սրանով ուղարկում ամեն պահի մեր անհաջողության վրա հրճվող Ադրբեջանին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում