«ՈՉ ՄԻ ՌԵԿՏՈՐ, ԴԱՍԱԽՈՍ ԿԱՄ ՊՐՈՖԵՍՈՐ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐԵՆ ՎԵՐ ԴԱՍԵԼ ՕՐԵՆՔՆԵՐԻՑ»

Արխիվ 12-16

«ՈՉ ՄԻ ՌԵԿՏՈՐ, ԴԱՍԱԽՈՍ ԿԱՄ ՊՐՈՖԵՍՈՐ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐԵՆ ՎԵՐ ԴԱՍԵԼ ՕՐԵՆՔՆԵՐԻՑ»

 

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում շարունակում են «եռալ» նոր սկանդալներ: Մեծ աղմուկ հանած սեքս-սկանդալին այժմ փոխարինելու է եկել բուհի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի եւ ուսանողական խորհրդի միջեւ եղած հակասությունը, իսկ կռվասեղանին դրված է ուսանողական կառույցի ղեկավարումը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո իր մտահոգություններով կիսվեց նաեւ ՀՀ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ. «Բուհը հերթական անգամ այս ամիսների ընթացքում հայտնվեց թվով երրորդ, թե չորրորդ սկանդալում: Կարծում եմ` ղեկավարության պարտականությունն է ապահովել բուհի բարի համբավը եւ բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, ինչպես նաեւ նորմալ ուսումնական գործընթացի իրականացումը: Նախարարության կողմից ստացված բողոքներին ի արձագանք կատարել ենք ուսումնասիրություններ, որոնց արդյունքներից երկուսի մասին արդեն տեղեկացրել ենք ձեզ: ԿԳ նախարարությունը, որպես լիազոր պետական մարմին, բացառապես առաջնորդվելու է ՀՀ օրենսդրությամբ եւ հուսով եմ, որ մոտ ապագայում այդ խնդիրն իր վերջնական կարգավորումը կստանա: Ոչ մի ռեկտոր, դասախոս կամ պրոֆեսոր չի կարող իրեն վեր դասել օրենքներից եւ ոչ մի ուսանող չի կարող իրեն վեր դասել օրենքներից»: Ապա հավելեց. «Ինչպես ձեզ, այնպես էլ մեզ հուզում է բուհի իմիջը, հատկապես այն սկանդալների շարքը, որ տեղի է ունենում այդ բուհում: Մտահոգիչ է կառավարման որակի եւ արդյունավետության տեսակետից, մտահոգիչ է բուհում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանն ուղված անհապաղ միջոցառումների իրականացման տեսակետից եւ կարծում եմ, որ այդտեղ միասին ձեր օգնությամբ կիրականցնենք հանրային հաշվետվության եւ հանրային  մոնիթորինգի գործընթաց»: Թե, ի վերջո, ո՞րն է ՀՊՃՀ-ի շարունակական ձախորդությունների պատճառը, ըստ ԿԳ նախարարի. «Այնտեղ կա լրջագույն խնդիր: Կարծում եմ, որ բոլոր դեպքերում վերջին ժամանակահատվածում ինչ-որ շատ են «չեպեները» Պոլիտեխնիկում: Սա ակնհայտ է, իսկ ինչո՞ւ է այդպես` ես ունեմ իմ կարծիքը, որն այս պահին մասնավոր է, բայց երբ համապատասխան ուսումնասիրությունները կատարվեն եւ պատճառները միս ու արյուն ստանան, ապա կտեսնեք, որ ոչ մի գործողություն անպատիժ կրթության ոլորտում չի մնա, անկախ նրանից ով է արել եւ ինչ է արել, չկան արտոնյալներ եւ չեն կարող լինել», - եզրափակեց Ա.Աշոտյանը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում