ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել է, որ ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի ծեծի կազմակերպման գործում իր դերակատարությունն ունի ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: «Իրավունքի» հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հերքում է այդ տեղեկատվությունը` այն համարելով ապատեղեկատվություն եւ անտրամաբանական անհեթեթություն:
- Պրն Էնֆիաջյան, փետրվարի 15-ին տեղի է ունենալու «եռյակի» լիդերների հանդիպումը: Տեղյա՞կ եք` ինչ հարցեր են քննարկվելու:
- Լիդերների հանդիպումից հետո, բնականաբար, կհրապարակայնացվեն որոշումները` գործողությունների ու քայլերի տեսքով:
- Արդյո՞ք լիդերության հարցը կորոշվի այս հանդիպման ժամանակ:
- Այն, ինչ կորոշվի, բնականաբար, կհայտարարվի:
- Ի դեպ, «եռյակի» լիդերների հանդիպումը ինչո՞ւ է կիրակի օրը նախատեսված:
- Եթե կա նպատակ մեզ համար` հանդիպելու, գործունեություն ծավալելու, աշխատանքային կամ ոչ աշխատանքային օրն այդքան էլ կարեւոր չէ:
- «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, Շուշիի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը «եռյակի» գործունեությունը համարել է կեղծ: Ինչպե՞ս եք արձագանքում այս հայտարարությանը:
- Որեւիցե նման հայտարարության չեմ փորձի պատասխանել: Մեր գործունեությունն արդար է, շիտակ, աշխատել եւ աշխատելու ենք հանուն ՀՀ-ի քաղաքացու` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

